«Հրապարակ». ՔՊ-ականների գնահատմամբ, սրբազանը գործընթացները փորձելու է առաջիկա օրերին ակտիվացնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական և ընդդիմադիր թևերում ակնկալիքներ կային, որ երեկ Բագրատ սրբազանը շարժումը կուղղորդի դեպի խորհրդարան, որտեղ սկսվել են անցած տարվա բյուջեի կատարողականի հետ կապված հաշվետվություն-քննարկումները, որոնց մեկնարկին, ըստ օրենքի, պետք է մասնակցեր նաև Նիկոլ Փաշինյանը: Սակայն սրբազանն ուղղություն բռնեց դեպի ներքին գործերի նախարարություն՝ Վահե Ղազարյանից բացատրություններ պահանջելու մեկ օր առաջ Սարդարապատի հուշահամալիրում բերետավորների մասնակցությամբ՝ Վեհափառի նկատմամբ դրսևորված խուլիգանական պահվածքի և ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունների համար։
ՔՊ-ում երեկ ակտիվ քննարկում էին, որ սրբազանը, ըստ ամենայնի, խորհրդարան «կուղևորվի» հունիսի 12-ին՝ այս նստաշրջանին ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ, որին, ըստ օրենքի, ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։ Նրանց գնահատմամբ, սրբազանը գործընթացները փորձելու է առաջիկա օրերին ակտիվացնել, որովհետև հետո շոգերը կընկնեն, և մարդկանց դժվար կլինի փողոց հանել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։