Պետական մարմիններից պարզաբանում եմ պահանջել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու հարցով. ՄԻՊ
«Երկու մաս կարող եմ առանձնացնել՝ էմոցիոնալ և մասնագիտական: էմոցիոնալ առումով, իհարկե, չեմ պատասխանի, որովհետև մասնագիտական էթիկայի կանոններով եմ սահմանափակված»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով ոստիկանների կողմից մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցականների մուտքը խոչընդոտելու մասին հարցին։
Նա նշեց, որ մասնագիտական առումով պետական մարմիններից են պարզաբանումներ պահանջել, որպեսզի հասկանանք, թե խնդիրն ինչն է եղել:
«Ես ինքս նաև պատրաստվում եմ խոսել եկեղեցու հետ՝ հասկանալու համար ընդհանուր խնդիրները: Բնականաբար, կարևոր է երկու կողմին լսել, հասկանալ հարցերը: Այստեղ երկու հարթության տեսանկյունից շատ կարևոր հարցեր կառանձնացնեմ:
Նախ, որպես ՄԻՊ, ինձ համար չափազանց կարևոր է իմ հրապարակային խոսքում ունենալ այնպիսի հավասարակշռված դիրքորոշում, որը յուրաքանչյուր կրոնական համոզմունք ունեցողներին, այդ թվում նաև աթեիստներին, կցուցաբերի ընդհանուր պաշտպանվածություն, և ցանկացած անձ, որն ունի ցանկացած տեսակի կրոնական համոզմունք, կզգա, որ այդ թվում ՄԻՊ տեսանկյունից պաշտպանված է։
Ես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց շատ մեծ հարգանքով եմ վերաբերում աթեիստներին, այլ կրոնական համոզմունք ունեցող մարդկանց։
Մի կարևոր հանգամանք կա, որն կուզեմ հատուկ արձանագրել․ Հայ Առաքելական եկեղեցու պատմական դերակատարությունը մեր Սահմանադրությունը, ըստ էության, ինքնին ամրագրել է, և շատ կարևոր է, որպեսզի պետության և եկեղեցու փոխհարաբերությունները ներդաշնակ լինեն։ Կարծում եմ՝ այդ ներդաշնաակությունը խաթարված է: Մենք դա բոլորս տեսնում ենք. չտեսնել այդ ամենը՝ չի կարելի:
Կարծում եմ՝ թե՛ եկեղեցին, թե՛ պետությունը, պետք է, իրենց վերաբերելի բոլոր գործիքակազմերը կիրառելով, փորձեն ներդաշնակություն ձևավորել այդ հարաբերություններում: Ես, որպես ՄԻՊ՝ ապաքաղաքական մարմին, պատրաստ եմ այդ կամուրջը հանդիսանալ բոլոր հնարավոր խնդիրները լուծելու տեսանկյունից»,- ասաց Մանասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին անգամը չէ, որ նման դեպք է տեղի ունենում և հասկանալի է, որ սա դարձել է քաղաքականություն. Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյան
- Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելը
- Արարողակարգի գործընկերների փոխանցմամբ` իրականացվել են ճշգրտումներ, Վեհափառի անունը հրավիրյալների ցանկում չի եղել. ՆԳ փոխնախարար
- Փաշինյանի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Նիկոլ Փաշինյան. Վեհափառ Հայրապետը չի ունեցել հրավեր
- Սարդարապատում՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի նշանակվել
- Սարդարապատում կարմիրբերտավորները պոկել են Արցախի թեմի առաջնորդի պանակեն
- Կադրեր՝ ինչպես են Հայոց Հայրապետն ու եկեղեցականները հաղթահարելով ոստիկանական պատնեշները հասնում Սարդարապատի հուշահամալիր
- Քաղաքացիները Սարդարապատում «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Փաշինյանի անունից դրված ծաղկեպսակը
- Չնայած ոստիկանների անհարիր պահվածքին, հաջողվեց հուշահամալիրում Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել
- Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան
- Շներ և շակալներ, ուրիշ բա չկա ասելու. Օգտատերերը՝ Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու մասին
- Ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան