Ռուս գործընկերները հավաստիացրել են՝ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի. Փաշինյան
«Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումներ է ունեցել Ռուսական երկաթուղիներ ընկերության հետ։ Ռուս գործընկերները հավաստիացրել են, որ հնարավորինս ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա կարծում է, որ սա շատ կարևոր է։
Հիշեցնենք՝ նախօրեին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնել էին, որ մայիսի 25-26-ի բնական աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն իր հերթին նշեց, որ ինքը ևս խոսել է Մհեր Գրիգորյանի հետ. «Այրում կայարանից դեպի Ալավերդի երկաթգիծը վերականգնելու համար բավական ժամանակ կպահանջվի։
Լուծում ենք գտել, որ բեռները տեղափոխենք մինչև Այրում կայարան, այնտեղ հարակից հատվածում կա մի կամուրջ, որը երկար ժամանակ չի աշխատել։ Դա երկաթգծային կամուրջ է, վերափոխում ենք, որպեսզի դրա վրայով կարողանան բեռնատարներ անցնել: Առաջիկա 2-3 օրում կավարտենք: Այդ կամուրջը կծառայի, որպեսզի բեռատարները գետի վրայով անցնեն այն կողմ, Այրում կայարանից բարձեն տարբեր բեռներ, այդ թվում վառելիք և մատակարարարեն հանրապետությունով մեկ»։
Գ.Սանոսյանը նաև նշեց, որ Վրաստանում էլ է երկաթուղին վնասված, Վրաստանի փոխվարչապետն ասել է, որ մինչև երեքշաբթի երկաթգծի աշխատանքը կվերականգնվի։
Հարակից հրապարակումներ`
- ՁորաՀԷԿ-ը որևէ ազդեցություն չէր կարող ունենալ նման մասշտաբի տարերային աղետի վրա. Պարզաբանում
- Աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում
- Աշխատանքներ են իրականացվում Ալավերդի, Տաշիր քաղաքներում և Հաղպատ գյուղում․ ՆԳՆ ՓԾ
- Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներ, սահմանվել դրանց տարածքները
- Աղետից տուժած մի քանի բնակավայրերում ջրամատակարարումը դեռ վերականգնված չէ
- Հաղպատում և Ալավերդիում իրենց տնակներում արգելափակված մարդիկ օգնության համար զանգում են լրագրողներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները