Ասում են՝ Էջմիածնի գերեզմանոցից դույլ են գողացել, մտածում ենք ՝դուք եք, Մելիքյանը՝ զավեշտ առաջացրած գործի մասին
«Բացարձակ անհիմն տարան մարդուն՝ «Անի գրանտ» հյուրանոցից։ Մարդագողություն է սա։ Ճիշտ է շուտ բաց թողեցին, մեկ ժամ 50 րոպե հետո»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով Բաբկեն Ասրյանի առևանգման դեպքին։
Անդրադառնալով Բաբկեն Ասրյանի բերման ենթարկելուն, փաստաբանն ասաց, որ կասկածվել է զենք կրելու մեջ։
«Լավ կասկածում էիք, տեղում կատարեիք զննություն, ինչո՞ւ եք տանում բաժին»։
Մելիքյանը հայտարարեց, որ իրավաբանների խումբը պատրաստ է աջակցել հավաքի մասնակիցներին այնքան ժամանակ, մինչև այս շարժման հաղթական հանգրվանը։
«Այսօր 9 հոգի էին բերման ենթարկել։ Այսօր ավելի քիչ էին, սովորաբար ավելի շատ են տանում, կարծում եմ՝ պատճառն այն է, որ ժողովուրդն այսօր ավելի համախմբված էր։ Երկրորդ դեպքը զավեշտալի էր՝ դույլի գործով։ Ուրեմն, մարդիկ գալիս են մեքենաներով դեպի Երևան, բռնում են տանում են Քննչական, վեց ժամով, քրեկան հոդվածով, մարդիկ, որոնք քաղաքական գործունեություն են իրականացնում և չէին կարող կասկածվել գողության համար։ Ասում են՝ Էջմիածնի գերեզմանոցից դույլ են գողացել, մտածում ենք ՝դուք եք։ Էս ինչ բան էր։ Ես ուզում եմ նաև նրանց անունները կարդալ՝ Հովհաննես Հարությունյան, Սևակ Խաչատրյան, Արմեն Ասատրյան և Պողոս Ղափանջյան։ Նրանց շատ արագ հասել է մեր գործընկերը՝ Կոչուբաևը»,- ասաց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էսօր էս թառլան տղուն գողացել էին․ Բաբկեն Ասրյանն ազատ արձակվեց
- Այս շենքից գողացել են մեր նվիրյալ տղաներից մեկին՝ Բաբկեն Ասրյանին․ Բագրատ սրբազան