Սոնա Շահգելդյան. Իմ շատ կոլեգաներ այդ օրերին երգել են տարբեր խնջույքներին, նրանց չե՞ք նկատում, թե դա կվնասի ձեր լափամանները
Լոռիում աղետի ու դրա հետևանքով մարդկանց զոհվելու օրը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Սև ու սպիտակ փարթիին երգած Սոնա Շահգելդյանը երկրորդ գրառումն է կատարել՝ ցեխ նետելով թե իր գործընկերների, թե լրագրողների ուղղությամբ։
Նր էջում այս անգամ հասկանալի ու գրագետ հայերենով գրված է.
«Իմ սիրելի հայ ժողովուրդ, որոշ մարդիկ փորձում են արատավորել իմ անունը, այն էլ ինչի համար` բարեգործական միջոցառմանը մասնակցելու համար, միջոցառում, որը կազմակերպվել էր հերոսածին մայրերի կողմից: Ձեր նենգ, խեղաթյուրող մեկնաբանությունները չեն կարող ազդել Սոնա Շահգելդյան երգչուհի տեսակի վրա, ես ապաքաղաքական մարդ եմ: Այդ նույն օրերին իմ շատ ու շատ կոլեգաներ երգել են տարբեր խնջույքներին, քեֆ-հարսանիքներին, որոշները` ակտիվ շրջագայությունների մեջ են, ի՞նչ է, նրանց չե՞ք նկատում, թե դա արդեն կվնասի տարիների պատմություն ունեցող ձեր լափամանները: Ամաչում եմ հայի` ձեր տեսակի համար: Որոշ լրատվականներ ու ստրկամիտ լրագրողներ, սպասեք դատարանի կողմից ուղարկված ձեր ծանուցումներին, պատասխան եք տալու բոլորդ օրենքի առջև, ես արդեն գործընթացը սկսել եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Արկադի Դումիկյան՝ Սև ու սպիտակ փարթիին երգելու մասին. Ներկա եմ գտնվել բարեգործական կազմակերպություններից մեկի տնօրինության հրավերով
- «Ասել են՝ բարեգործական միջոցառում է, չի իմացել անգամ, որ դրես կոդ կա». Սոնա Շահգելդյանի մայրիկը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիի մասին
- Աննա Հակոբյանի սև ու սպիտակ փարթին՝ Լոռիում աղետի ու մարդկանց զոհվելու ֆոնին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները