Ո՞ւմ եք պաշտպանելու. ստախոսը նստած է դահլիճում, ձեզ էլ նետել է փողոց ի՞նչ անելու. Սրբազանը՝ ոստիկաններին
«Կոնկրետ ասեք՝ ինչ եք ուզում անել ոստիկաններ։ Հրահրում եք։ Ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է մնալու, որովհետև եկել եք ի՞նչ պաշտպանելու, ո՞ւմ պաշտպանելու։ Այն ստախոսը նստած է դահլիճում, ձեզ էլ նետել է փողոց ի՞նչ անելու»,- Հանրապետության հրապարակում ակցիայի ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ դիմելով ոստիկաններին։
Ոստիկանները հորդորեցին հետ գնալ, քանի որ շարժ չկա։ Բագրատ Սրբազանն էլ հակադարձեց, թե նրանք են եկել մտել այստեղ։
«Ոստիկանությունը թող նահանջի, գնա իր տեղը, մենք էլ կանենք այն, ինչ օրենքով պահանջված է»,- ասաց Սրբազանը։
«Ոստիկանությունը պահանջում և հորդորում է, որ երթևեկելի մասից դուրս իրականացնեք ակցիան, հավաքի մասնակիցների քանակը օբյեկտիվորեն թույլ է տալիս գնահատել, որ հնարավոր է հանգիստ իրականացնել։ Ոստիկանության պահանջը հստակ է՝ դուրս եկեք երթևեկելի մասից։ Դուք դուրս եկեք երթևեկելի մասից, ոստիկանությունն էլ դուրս կգա»,- ասաց ոստիկանը։
Սրբազանը նշեց՝ այնպես, ինչպես ոստիկանությունն առանց պատճառի եկել հասել է կենտրոնական հատվածը, այդպես էլ թող հետ գնա, մինչև ոստիկանությունը չգնա, իրենք էլ այստեղից չեն շարժվելու։
Ոստիկանությունից էլ արձագանքեցին, թե իրենց այնտեղ գտնվելը ինքնանպատակ չէ, ոստիկանության նպատակն է հասարակական կարգի ապահովումը։
Բագրատ Սրբազանն իր խոսքը կրկին ուղղեց ոստիկաններին. «Այս մարդը ձեզ դարձրել է գործիք ամեն ինչում։ Առավոտ կանուխ այսքան շարքերով ի՞նչ գործ ունեք հրապարակում։ Այստեղ վայրի մարդիկ չեն։ Եթե եկել եք ներսը գտվողին արգելափակելու, որ դուրս չգա, այլ հարց, բայց եթե եկել եք այս մարդկանց ինչ-որ ձևով ահասարսաուռ տարածելու, սխալվում եք։
Ոչ մեկ ոչ մեկից չի վախենում։
Ժողովուրդը փաստել է, որ այս մարդը տղամարդկություն չունի և տղամարդկություն չունենալով ձեզ հրահանգներ է տալիս։ Պատկերացրեք՝ ուր եք հասել։ Ձեզ դարձրել են մանկուրտ ու գործիք։ Համատարած փչացում է տեղի ունեցել, թե՛ ոստիկանությունում, թե՛ բանակում։
Ապօրինի քայլեր մի կատարեք, մարդկանց մի հրահրեք, ստախոսի կարգադրությունները մի կատարեք։ Դուք վախկոտ ղեկավարի եք պաշտպանում, որը թշնամու դիմաց ձեզ չի պաշտպանելու, դուք նրան պաշտպանում եք, բայց նա ձեզ չի պաշտպանելու։ Հիշեք, ասածս։ Տանը նստած հաց ուտելիս, մտածեք դրա մասին, շատ մտածեք, դրա մասին։
Չկասկածեք, ամենավերջում ձեզ է է մատնելու, եթե արդեն չի մատնել։ Մեր այստեղ գտնվելը նաև այդ նպատակով է, որ դուք էլ չմատնվեք»։
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ ոստիկանները խանգարում են խաղաղ հավաքի իրականացմանը, փակել են ճանապարհները։
«Փակել են ճանապարհները, մեր կողմնակիցները չեն կարողանում մեզ միանալ, մեքենաները տանում եք հատուկ պահպանման վայրեր ազդանշան տալու կամ մեզ աջակցելու համար»,- ասաց նա։
Ոստիկաններն արձագանքեցին, որ երթևեկության կանոնների խախտումներ են կատարել և դրա համար են տարել։
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետության հրապարակում ազդանշանները չեն դադարում
- Ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին
- Ազդանշաններ, ոստիկաններ, քաշքշոց. Հանրապետության հրապարակում խիստ լարված իրավիճակ է
- Բագրատ Սրբազանի կոչով քաղաքացիները մեքենաներով հավաքվում են կառավարության մոտ. ՈՒՂԻՂ
- Գագիկ Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, մնացածը հորինվածք է. Իվետա Տոնոյան
- Առաջարկում եմ՝ բոլորով մայիսի 30-ին, ժամը 10:30-ին, մեքենաներով մտնենք հրապարակ և մեր ասելիքը տեղ հասցնենք․ Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին