Ոստիկանություն. Ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել
Մայրաքաղաքում իրականացվող ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել, մասնավորապես՝ ծակում են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը: Այս մասին են հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից: Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը»,- նշված է հայտարարության մեջ։