Զզվում եմ ձեզնից. Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետը՝ լրագրողին
Այսօր լրագրողն արձանագրել է, որ կառավարության մոտ է նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը։
Հարցին՝ արդո՞ք նորմալ է, որ մարզերից ոստիկաններ են բերվել այստեղ, նա դրական է պատասխանում։
Դավթյանն ասում է, որ իրեն հարցեր չտան։ Իսկ թե ինչո՞ւ հարցին պատասխանում է. «Զզվում եմ ձեզնից»։
Հիշենենք, որ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու աջակիցները կառավարության մոտ անհնազանդության ակցիա էին անում, շրջափակել էին կառավարության բոլոր մուտքերը։ Տարածքում մեծաթիվ ոստիկնական ուժեր էին կուտակվել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները