Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը․ «Ապրելու երկիր»
«Ապրելու երկիր»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը։
«Ապրելու երկիր» խմբակցությունը դեռևս մայիսի 21-ին նախաձեռնել էր համայնքի ղեկավարի անվստահության և Վալոդյա Գրիգորյանին համայնքի ղեկավար ընտրելու գործընթաց, որին իր ստորագրությամբ միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը։
Նույն օրը համայնքի ղեկավարի հրաժարականի արդյունքում այսօր տեղի ունեցավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը «որոշել է» ընտրել ՔՊ թեկնածուին։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Երիցյանի և իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվել են ճնշումներ իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից։
Առաջիկայում դիմելու ենք դատախազություն մեզ հայտնի փաստերի հիման վրա քրեական գործ հարուցելու մասով»։
Նշենք, որ այսօր Փարաքար համայնքում ավագանու անդամների 11 կողմ ձայներով համայնքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Փարաքար համայնքի ավագանու նիստում կկայանա նաև համայնքի ղեկավարի ընտրությունը
- Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները