Մեր ծնողներից Էդիկին տարան,բայց ճանապարհին իջեցրել են, երբ իմացել են, որ զոհվածի ծնող է․ Արա Ռոստոմյան
«Որդիների կանչ» ՀԿ համահիմնադիր Արա Ռոստոմյան պարզաբանեց, թե արսյո՞ք եղել են բերման ենթարկվածների շարքում զոհված զինծառայողների ծնողներ։
«Մեր ծնողներից Էդիկին տարան, բայց այնպես եղավ, որ նույն մեքենայի մեջ է եղել զոհվածի հորեղբայր։ Վերջինս ոստիկաններին ասել է, որ դուք զոհվածի ծնող եք բերման ենթարկել և նրանք զոռով իջեցրել են։ Մեր Էդուարդն ասել էր՝ եթե ինձ իջեցնում եք, բոլորին իջեցրեք, նրանք չէին լսել և զոռով իջեցրել էին մեքենայից»,- ասաց նա։
Նա նշեց, որ բերման ենթարկվածների շարքում զոհված զինծառայողների ծնողներից չկան։
«Շատերին նրանք դեպքով ճանաչում են և փորձում են երկրորդ անգամ չմտնել մեղքի մեջ։ Մայիսի 27-ին, երբ Մաշտոցի պողոտայում ակցիա էինք իրականացնում, ծնողներից 5 հոգու տարան, երեք ժամ հետո բաց թողեցին։ Այսօր որևէ մեկին չեն տարել»,- տեղեկացրեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին