Բագրատ սրբազանը երթն առաջնորդեց Սայաթ-Նովա փողոցով դեպի Մաշտոցի պողոտա
«Լրիվ անակնկալ էր։ Քանի որ ասել էի, որ Կիրանց հրեշտակի թևով էինք գնացել, ես մտածեցի, որ շարժման մասնակիցներից մեկն է եկե հրեշտակի թևերով ոստիկաններին իր դերակատարությունն է անում»,-Սուրբ Աննա եկեղեցու մոտ նախորդ օրը կառավարության շենքի դիմաց տեղի ունեցեծը պարզաբանեց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին կառավարության շեքի դիմաց ակցիայի ժամանակ մի կին հրեշատկի թևերով մոտեցել էր ոստիկաններին և Բագրատ Սրբազանը, կարծելով թե ակցիայի մասնակիցներից է, մոտեցել էր վերջինիս, բայց տեսնելով առնց ներքնազգեստի կնոջը, հասկացել էր, որ նա ակցիայի հետ կապ չունի։
«Եկա, նայեցի դեմքին,հասկացա, որ մերոնց հետ կապ չունի, ուրիշ «հրեշտակ» է»,- ասաց Բագրատ սրբազանը և հավելեց, որ ոստիկաններն էլ էին ուրախացել։
Եկեղեցու բակում աղոթք կարդալուց հետո Սրբազանը հավաքվածներին հորդորեց Շարժվել Սայաթ-Նովա փողոցով դեպի Մաշտոցի պողոտա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան