Կասկածներ ունենք, գրավոր ներողություն խնդրել ուղարկել են Բաքու. Բագրատ Սրբազան
Գլխավոր դատախազությունից հետ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցների հաջորդ կանգառը ԱԳ նախարարության շենքի դիմաց էր։
Սրբազանը հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի Հայաստանի իշխանութունները պետք է ներողություն խնդրեն «Խոջալուի ցեղասպանության համար»։
«Մենք շատ կասկածներ ունենք, որ միգուցե արդեն գրավոր ներողություն խնդրել ուղարկել են, կամ բանավոր, հեռախոսը դե ուղւիղ գիծ է իրենց մոտ։ Այս ողջ ընթացքում թե Թուրքիայից, թե Ադրբեջանից բոլոր խողովակներով՝ քարոզչական, պաշտոնական, ընդհուպ մինչև նախագահական ինչ ուզես ասել են, Հայաստանի հանրապետության իշխանությունները, որ գոյություն չունեն, եթե մի բառ ասել են... ինձ համար տարակուսելի է։ Ոչ մի բառ, փոխարենը նրանց պաշտպանելու համար իրենց ժողովրդին ասել են, ավելին էն խուլիգանական խմբերով ահաբեկել, փորձել ճնշել այն մարդկանց, որոնք ասում են՝ մենք չենք ընդունում սա»,-ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա նշեց՝ հստակ հարցադրում ունեն ԱԳ նախարարին։
Հարակից հրապարակումներ`
- Գրեք, որ ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ ՔՊ-ի Գլխավոր դատախազություն. Բագրատ Սրբազան
- Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Հանրապետության հրապարակում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Բագրատ սրբազանը երթն առաջնորդեց Սայաթ-Նովա փողոցով դեպի Մաշտոցի պողոտա
- ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը օրը սկսում է Սուրբ Աննա եկեղեցու բակից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին