Այս շարժումը դերասանների, դիտորդների համար չէ, կհանդիպենք 19։00-ին. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Արտաքին գործերի նախարարությունից վերադարձավ Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ նա տեղեկացրեց, որ այդ ընթացքում ոստիկանության բաժանմունքներ են տարվել 26 քաղաքացի, այդ թվում երկու սարկավագ։
Սրբազանը նաև տեղեկացրեց, որ նրանցից մեկը և ևս մեկ քաղաքացի մարմնական վնասվածնքերով գտնվում են հիվանդանոցում։
«Սև բերետները տեխնիկա ունեն, նայում են աչքերիդ ու ոտքով խփում․ որ բռնում ու ասում ես՝ խելոք մնա, վախենում են, ամենավերջին աստիճանի, ես էդքան վախեցած աչք չեմ տեսել իմ կյանքում»,- ասաց Սրբազանը:
Դիմելով ժողովրդին՝ նա Կոչ արեց ավելի միաբանվել. «Այս շարժումը դերասանների, դիտորդների համար չէ, փայլուն կոշիկներն ու շապիկները այս շարժման համար չեն»։
Սրբազանը նաև հայտնեց, որ ավելի հանգամանալից ելույթով հանդես կգա այսօր ժամը 19։00՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Հարակից հրապարակումներ`
- Սա նախերգանքն է լինելու, էլ մեր դեմն առնել չկա. Բագրատ Սրբազան
- Ինչ պատահի այստեղ, պատասխանատվությունը կմնա Արարատ Միրզոյանի ու Վահե Ղազարյանի վրա. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին