Ես ոչ մի վայրկյան չեմ զղջում դրա համար ․ Բագրատ սրբազան
«Մենք արել ենք այն, ինչը մեր պատասխանատվությունն է և մեր անելիքներ է ճշմարտության համար։ Ես ոչ մի վայրկյան չեմ զղջում դրա համար և հակառակը, ասում եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել այսօր եղել է ամբողջության մեջ իշխանություն կոչվածի, ստախոսի վախերի ցուցումների հետևանքով»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում , ամփոփելով օրն, ասաց Բագրատ Գալստանյանը։
Ավելի մանրամասն ներկայացնելով, թե ինչ է տեղի ունեցել, սրբազանն ասաց, որ խաղաղ երթով գնացել են ԱԳ նախարարություն։
«Արդեն քանի ամիս է, էլ չեմ ասում, որ դրանից առաջ էլ, ադրբեջանա-թուրքականիշխանությունների բոլոր հնարավոր խողովակներով, ամենավերջին աստիճանով ուղղակիորեն ինչ հնարավոր տարբերակ ունեն մեր մասին ասում են։ Սկսած նրանից,թե մենք ենք թելադրելու ինչ ուզենք, մի պահանջ ենք ներկայացրել՝ չորս գյուղ ենք ստացել, ամենաբարձր մակարդակով։ Վերջինը եղավ այն, որ թուրքական ղեկավարներից մեկն ասաց՝ զորքեր մտցնենք Հայաստան, Փաշինյանին օգնենք։ Եվ մի բառ այս մարդկանց բերանից դուրս չի գալիս։ Ես ասում եմ՝ սա միայն ձեզ չի ուղղված, ողջ հայ ժողովրդին է ուղղված, եթե դուք չունեք արժանապատվություն, մենք՝ ունենք։ Այսօր ինչու էինք գնացել ԱԳՆ։ Ասում ենք՝ եթե դուք մեր հարցերին կարող եք պատասխանել, իջեք ներքև կամ մենք կբարձրանանք վերև և այս հարցերին պատասխանեք։ Երբ ձեր գործընկերն ասում է՝ Խոջալույի համար պետք է ներեղություն խնդրեք, դուք ասելիք ունե՞ք,թե արդեն ասել եք։ Մենք գիտեք,որ դուք գիշերային խաղերի մեջ եք դուք միշտ։ Մենք տարբեր պայմաններ ենք առաջարկել՝ թող գա ոստիկանական շարքերից 4-5 շարք հեռու կանգնի ու այնտեղից մեր հարցերին պատասխանի, ոստիկաններին ենք խնդրել ու ասել, որ գնացեք ու ասեք՝ իրավիճակնն այսպիսին է, դա էլ՝ ոչ, թող քաղաքացիների համար ընթացակարգով գանք, տարբեր պայմաններ ենք առաջարկել և բոլորը մերժվել են, որովհետև նրանք չեն կարող դրանց պատասխանել։ Իրենց գլխի տերերը կանգնած են, հանկարծ փորձեն որևէ սխալ բան ասել, կնշանակի իրենց մահը, ծնկի եկած են , դրա համար չեն կարող ասել, պատիվ չունեն, դրա համար չեն կարող ասել։ Ուրեմն ի՞նչ է սա նշանակում՝ այս մարդիկ կոնկրետ փաստարկված գործարքի մեջ են»,- ասաց Բագրատ սրբազանը։
Անդրադառնալով ոստիկանության կողմից կիրառված բիրտ և անհամաչափ ուժին, Բագրատ սրբազանն ասաց․ «Երեսիդ նայում են՝ ոտքով հարվածում, պատկերացրեք, իրենց կոշիկներով։ Կադրեր էլ կան, թե ինչպես են ոստիկանական շարքերից շշեր նետում։ Մարդկանց պարզագույն իրավունքը՝ հարց տալու և պատասխանը լսելու, խախտել են ոստիկանության միջոցով։ Ոստիկանությունը չի կարող ծառայել մեկ հոգու քմահաճույքին, որը ստորացած է ձեր իսկ թշնամու կողմից։ Դուք ծառայելով նրան, ծառայում եք էն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա ձեր ընկերների արյունն է։ Վտանգը ոչ թե մեզնից է, այլ ձեզ հրաման տվողից»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան