Դու խոստացար, բայց ձեռքդ չկտրիր, բարոյական իմաստով՝ մենք ենք կտրելու այդ ձեռքը․ Բագրատ սրբազան
«Դու խոստացար, բայց ձեռքդ չկտրիր, բարոյական իմաստով՝ մենք ենք կտրելու այդ ձեռքը։ Մեզ ասում էիր՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով էդ հոգևորականներին իմ առջև ծնկի պետք է բերեմ, էտ վախկոտն էր ասում։ Ուրեմն՝ ես էլ քեզ ասում եմ՝ բառիդ բուն իմաստովը՝ չէ, դա դու կանես, դու ես սովոր ձեռք կտրելու, ոտք կտրելու, բայց բարոյական իմաստով ստանալու ես երկու ձեռքիդ կտրելը։ Ես քեզ ասում եմ՝ տղա ջան, դու չգիտես՝ քո խոփը որ քարին է կպել, ավելի ճիշտ՝ գիտես, դրա համար ես սարսափած։ Ոստիկաններին էլ է հանձնելու, մի մտածեք»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփիչ ելույթում ասաց Բագրատ սրբազանը։
Նա հայտարարեց, որ պայքարը շարունակվում է և չկա հետնահանջ ու վախ։
«Ոչ մի բան չի կարող ավելի մեծ լինել,քան ճշմարտությունը, հայրենիքն ու պատիվն է։ Ինքն ասում էր, որ բառիս բուն իմաստով ու փոխաբերական ծնկի կբերեմ, բայց փաստացի՝ ինքն է ծնկի եկել մեր թշնամու առջև։ Հիմա մտածում է, որ մեզ էլ է ծնկի բերել։ Ո՛չ։ Դու ընդհանրապես կապ չունես այս ժողովրդի հետ։ Թող աշխարհն էլ իմանա, բոլոր կառույցները, պետությունները, որոնք աչք են փակում, թող իմանան, որ ձեր գործընկերը, որն ինչ-որ իմաստով ընդունելի է ձեզ համար, ուղղակիորեն ո՛չ պատիվ ունի, ո՛չ էլ իշխանություն այս ժողովրդի վրա։ Ես բոլոր խոսքերիս համար պատասխանատու եմ, ուղիղ ասում եմ՝ առանց տողատակ։Մնացածն էլ՝ դուք մտածեք»,- հավելեց սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- ՈՒՂԻՂ․ Եթե մահը չի՛ վախեցնում, ոչ մի կալանք էլ չի՛ վախեցնի, ուզո՞ւմ եք իմ ոտքով գնամ կալանավայր․ Բագրատ սրբազան
- Ես ոչ մի վայրկյան չեմ զղջում դրա համար ․ Բագրատ սրբազան
- Մեր ծնողներից Էդիկին տարան,բայց ճանապարհին իջեցրել են, երբ իմացել են, որ զոհվածի ծնող է․ Արա Ռոստոմյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին