Գեղամյան. Թուրքիայում հասկանում են, որ Հայաստանում ազգային ուժերի վերադարձի արդյունքում իրենք կզրկվեն հնարավորություններից
«Հաշվի առնելով, որ Հայաստանի դե ֆակտո իշխանություններին աջակցելու հայտարարությունները Թուրքիայից ու Ադրբեջանից հնչում են պարբերաբար հատկապես վերջին օրերին, կարող ենք ասել, որ այդ երկրներում սա հստակ գիտակցության արդյունք է»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, որը մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սուրբ Աննա եկեղեցու բակից մեկնարկած երթին։
Նրա խոսքով, այդ հայտարարությունները վկայում են այն մասին, որ այդ երկու երկրներում կա ընկալում, եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, իշխանությունը վերադառնա ազգային ուժերի ձեռքը, ապա այս պարագայում, խնդիրը է լինելու իրենց համար տարածաշրջանային շահերը սպասարկելու առումով։
«Այսինքն, Թուրքիան և Ադրբեջանը զրկվելու են այն հնարավորություններից, որն այսօր ունեն, քանի որ Հայաստանը դիմադրություն ցույց չի տալիս, ինչը հնարավորություն է տալիս Թուրքիային ու Ադրբեջանին տարածաշրջանում դառնալ գերակա ուժ։ Փաստացի մենք տեսնում ենք մտահոգություն, որ սա կարող է ավարտվել իշխանափոխությամբ»,-ասաց Գեղամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում