«Ոնց կարելի է չհաղթել, երբ մեզ լույսն է առաջնորդում»․ Շուշան Պետրոսյանը կատարում է «Երազ իմ երկիր հայրենի» երգը
«Մի բան եմ ընդամենն ուզում ասել՝ ոչ մի վայրկյան չթուլանաք, ոչ մի վայրկյան հետ չկանգնեք։ երբ ինձ հարցնում են՝ հըն, մի բան կլինի, ասում եմ՝ կա՛մ չենք լինելու, կա՛մ պիտի հաղթենք, ո՞րն ենք նախընտրում»,- սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ավարտին ասաց երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ հավելելով․ «Ոնց կարելի է չհաղթել, երբ մեզ լույսն է առաջնորդում»։
Շուշան Պետրոսյանը նաև հիշեցրեց․ «Երբ Ակնան ազատագրվում էր, տղերքը դեռ չունեին կանոնավոր բանակ, բայց ունեին ոգի և սուր միտք։ Այնպես որ ոչ մի վայրկյան չթուլանաք, հենց թուլանում եք՝ սատանան ուժ է առնում»։
Այնուհետև Շուշան Պետրոսյանը կատարեց «Երազ իմ երկիր հայրենի» երգը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները