Ոստիկանությունն ուժով հեռացնում է բողոքի ակցիայի մասնակիցներին ԱԳՆ շենքի մոտից
Բազմաթիվ ոստիկաններ միանգամից հարձակվեցին ԱԳ նախարարության շենքի դիմաց խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնողների վրա, որոնց թվում կան ԱԺ պատգամավորներ, զոհվածների ծնողներ, կանայք։
Ոստիկանները հրում են աստիճանների վրա կանգնած մարդկանց, գետնին տապալում, պատռում մարդկանց շորերը։
«Չեք մարսելու, Արարատ Միրզոյան, այ վախկոտ։ Վահե Ղազարյան, պատասխան ես տալու»,-արձագանքեց իրավիճակին Բագրատ Սրբազանը, ինչին ակցիայի մասնակիցներն արձագանքեցին վանկարկումներով՝ «հայ, հայրենիք, Հայաստան ու Աստված», «Սրբազան»։
Մինչ այս լարվածությունը ԱԺ պատգամավորները բանակցում էին ոստիկանապետի հետ, որ իրենց թույլ տան նախարարության շենք մուտք գործել։
«Հովհաննիսյան, ես գնում եմ Արարատ Միրզոյանին տեսնեմ, գնում եմ ականջից բռնեմ բերեմ ստեղ, ճամփես բացեք»,-դիմելով Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին՝ ասաց ԱԺ պատգամավոր Արման Ղազարյանը։
Այս ընթացքում հավաքվածները սկսեցին Արարատ Միրզոյանի հասցեին վանկարկել «օմեգա», «օմեգա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան