Պոլսո Պատրիարքական Աթոռը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին
Պոլսո Պատրիարքական Աթոռի տարածած հայտարարության մեջ ասվում է․
«Պոլսոյ Պատրիարքական Աթոռը օրերէ ի վեր ուշադրութեամբ կը հետևի՝ Մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետութեան ոստիկանութեան կողմէ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին դէմ կատարուած անարգանքին և ցաւալի դէպքի արձագանգներուն։
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ նուիրապետական աթոռներու զօրակցութեան տրամաբանութեամբ արժևորումը տարակոյս չի թողուր, որ մտահոգիչ նման դէպքերը պէտք չէ երբեք կրկնուին։
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի անձին մէջ կը մարմնաւորուի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին և անոր աշխարհացրիւ հօտի խղճի ու պաշտամունքի ազատութիւնը։ Ամէն տեսակ քաղաքական հանգամանքէ անկախ՝ քաղաքակիրթ աշխարհի որդեգրած արժէքներուն դէմ ոտնձգութիւնը, դժբախտաբար, անհեռանկար է Հայաստանի տեսակէտէ։
Պոլսոյ Պատրիարքական Աթոռը կը բաժնէ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ բոլոր նուիրապետական աթոռներուն կողմէ արտայայտուած դիրքորոշումը և հայ աշխարհին մէջ յառաջացած պոռթկումը՝ կրկնելով իր ամբողջական զօրակցութիւնը ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և անոր Գահակալին։
Կ՚աղօթենք շարականի բառերով. «Թագաւոր Երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա, և զերկրպագուս անուանդ քում պահեա ի խաղաղութեան. Ամէն։
31 Մայիս 2024
14533
ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ»
Հարակից հրապարակումներ`
- Կադրեր՝ ինչպես են Հայոց Հայրապետն ու եկեղեցականները հաղթահարելով ոստիկանական պատնեշները հասնում Սարդարապատի հուշահամալիր
- Գարեգին Երկրորդ. Այս օրերին հրամայական է, որ միասնական, հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին