Բելոուսով. Երևանին ու Բաքվին առաջարկվում են Արևմուտքի թելադրանքով խաղաղության պայմանագիր ստորագրել
Տարաձայնությունները լուծելու համար Հայաստանին և Ադրբեջանին միջնորդական ծառայություններ են պարտադրվում։ Այդ մասին ուրբաթ ասել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում և թելադրանքով»,-ասել է Բելոուսովը՝ ուրբաթ օրը Ալմաթիում ելույթ ունենալով ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
Նրա խոսքով, «առանձնապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի ծրագրերը՝ անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի ոլորտ ներգրավելու համար»։
ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության կուրսը Ռուսաստանի հետ առճակատման ուղղությամբ լարվածության աճ է առաջացնում ՀԱՊԿ հավաքական անվտանգության գոտու մի շարք շրջաններում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին