Անմիջապես շտապօգնություն է պետք Կենտրոնի բաժին. Ռուբեն Մելիքյան
Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված քաղաքացիներից չորսն անհապաղ բուժօգնության կարիք ունեն։ Այս մասին հայտարարեց «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը։
Նա մանրամասնեց, նրանք ոստիկանության գործողությունների հետևանքով վնասվածքներ են ստացել։
«Նրանցից մեկին բուժօգնություն տրամադրելը հրատապ է»,-ասաց նա։
Մելիքյանը նշեց, որ դեռ կապրզվի, թե ով է հրահրել բախումը։
«Ինձ ոստիկանները մոտեցան, ասացին, որ իրենց բզով ծակում են։ Ես դա փոխանցեցի Բագրատ Սրբազանին, նա հայտաարեց, եթե նման բան եղել է, ապա անողները կապ չունեն շարժման հետ, սադրիչներ են»,-ներկայացրեց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկվածների թիվը դարձավ 26
- Ոստիկանությունն ուժով հեռացնում է բողոքի ակցիայի մասնակիցներին ԱԳՆ շենքի մոտից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին