Ինչ պատահի այստեղ, պատասխանատվությունը կմնա Արարատ Միրզոյանի ու Վահե Ղազարյանի վրա. Բագրատ Սրբազան
«Եթե այս հանդիպումը չկայացավ, դուք իրավունք ունեք, ԱԳՆ կայքը մտնել, բոլորի լուսանկարները հանել ու նրանց ներկայացնել որպես թուրք-ադրբեջանական իշխանության ներքո գործող գործակալներ, կամակատարներ, դեսպաններ, ներկայացուցիչներ, ինչ ուզում եք՝ դրեք անունները»,-ԱԳ նախարարության շենքի դիմաց դիմելով հավաքվածներին՝ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ հանրային վերահսկողությունը չբացակայի, յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատու լինի իր արածաների համար։
«Մեր ճանապարհը սա է»,-ասաց նա, ապա նշեց, որ ոստիկանությունը հայտարարություն ունի անելու։
Ոստիկանության ներկայացուցիչն ասաց՝ մի շարք ավտոմեքենաներ տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք, նրա ձայնը խլացավ ուլոցների, վուվուզելների ձայների մեջ։
Սրբազանն ասաց՝ կարծում էր, ոստիկանությունն այլ բան է ցանկանում ասել։
«Ուրեմն ամբողջ պատասխանատվությունը կմնա արտաքին գործերի, ինչպես նաև ներքին գործերի նախարարի վրա, ինչ-որ պատահի այստեղ։ Մարդիկ չեն ուզում, ուրեմն կգնանք հատուկ պահպանվող տարածքներում հատուկ պահպանվողներին տեսնելու»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ներսից մեզ հինգ րոպեն մեկ տեղեկություն է գալիս. Բագրատ Սրբազան
- Վախկոտն ասել է՝ ոստիկանները ծեծեն, ջարդեն ժողովրդին. Բագրատ Սրբազան. ՈՒՂԻՂ
- ԱԳՆ դիմաց լարված իրավիճակ է
- Բագրատ Սրբազանը պահանջում է ԱԳՆ-ից իջնեն ու բացատրություններ տան
- Կասկածներ ունենք, գրավոր ներողություն խնդրել ուղարկել են Բաքու. Բագրատ Սրբազան
- Գրեք, որ ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ ՔՊ-ի Գլխավոր դատախազություն. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան