Այն, ինչ մենք անում ենք, ճիշտ ենք անում, որովհետև դա հակասում է մեր թշնամիների շահերին․ Վարուժան Գեղամյան
Առաջին անգամ, վերջին չորս տարիների ընթացքում, Թուրքիայում և Ադրբեջանում լուսաբանելով «Սրբազան պայքար»-ը ոչ թե ծաղրում են կամ հեգնում, այլ ակնհայտ նկատվում է անհանգստություն։ Այս մասին սուրբ Աննա եկեղեցում ասաց թյուրքագետ պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը։
Ըստ նրա՝ այդ երկրները տեսնում են, որ այս պայքարը կոչված է վերականգնելու հայկական պետականությունը, որը փաստացի դիմադրելու է իրենց շահերի և ցանկությունների կատարմանը։
«Այն, ինչ մենք անում ենք, ճիշտ ենք անում, որովհետև դա հակասում է մեր թշնամիների շահերին, որոնք շահն էլ՝ Հայաստանի վերացումն է։ Մենք եկել ենք ոչ թե աթոռակռվի, քաղաքական պայքարի, այլ այստեղ պայքարում ենք Թուրքիայի և Ադրբեջանի ցանկությունների դեմ, այն է՝ գրավել և ոչնչացնել մեր երկիրը, սա փաստ է։ Այդ երկու երկրներում նույնիսկ մեկ գրամ շեղում չկա այն նպատակից, որը սահմանված է։ Այդ նպատակը հստակ է՝ հայկական պետություն չպետք է լինի, հայկական դիմադրություն չպետք է լինի։ Որքան էլ ձեզ փորձեն համոզել,թե խաղաղություն են ուզում, չկա նման բան։ Դուք չեք գտնի ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ Ադրբեջանում մի նույնիսկ ընդդիմադիր գործիչ, որը կասի՝ եկեք մի միլիմետր հող զիջենք՝ խաղաղ ապրելու համար։ Խաղաղություն ցանկացողը չորսը տարի Բաքվում ռազմագերի չի պահում, չի վերացնում մեր բոլորի նախնիների գերեզմանները և օնլայն ռեժիմով դա ցուցադրում, Կիրանում դպրոցի 50 մետրը չի պահանջում մինչև վերջ, եթե իրոք խաղաղություն է ուզում, անդադար նոր սպառնալիքներ չի հնչեցնում ու նոր նախապայմաններ չի դնում»,- ասում է թյուրքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Ստեղծվել է քննչական խումբ, արագացված կերպով աշխատում են, արդեն 29 անձ ձերբակալված է․ փաստաբան
- Դու խոստացար, բայց ձեռքդ չկտրիր, բարոյական իմաստով՝ մենք ենք կտրելու այդ ձեռքը․ Բագրատ սրբազան
- ՈՒՂԻՂ․ Եթե մահը չի՛ վախեցնում, ոչ մի կալանք էլ չի՛ վախեցնի, ուզո՞ւմ եք իմ ոտքով գնամ կալանավայր․ Բագրատ սրբազան
- Ես ոչ մի վայրկյան չեմ զղջում դրա համար ․ Բագրատ սրբազան
- Մեր ծնողներից Էդիկին տարան,բայց ճանապարհին իջեցրել են, երբ իմացել են, որ զոհվածի ծնող է․ Արա Ռոստոմյան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան