Սա ծրագրավորված, բայց փնթի պրովոկացիա է․ փաստաբան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․
«Մանրամասն դիտարկել եմ բախման տեսագրությունը: Բերման են ենթարկվել Սրբազանի կողքը կանգնած տղաները, որոնք ակնհայտորեն ոչ շիշ են շպրտել, ոչ էլ` հրել: Հակառակը` մնացել են հրմշտոցի արանքում:
Այլ կերպ ասած` շիշ շպրտողները եղել են հետևի շարքերից, որոնք եղել են սադրիչներ, իսկ նրանց, բնականաբար, չեն ձերբակալել: Ձերբակալել են այն հատվածի տղաներին, որոնք իրենք են բղավում ու կոչ անում դադարեցնել հրմշտոցը:
Սա ծրագրավորված, բայց փնթի պրովոկացիա է:
Լրացում: Բախումից հետո կամայականորեն Ձերբակալվում են մարդիկ, որոնք ոչինչ չեն անում»
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն էլ հրապարակել է լուսանկարներ՝ գրելով․
«Դանիել սարկավագի ստացած մարմնական վնասվածքները»:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանների գործողություններից վնասվածք ստացածներից մեկը Գոռ Հակոբյանն է
- Բերման ենթարկվածների թիվը դարձավ 26
- ԱԳՆ մոտից բերման է ենթարկվել 16 քաղաքացի
- Ոստիկանությունն ուժով հեռացնում է բողոքի ակցիայի մասնակիցներին ԱԳՆ շենքի մոտից
- Վախկոտն ասել է՝ ոստիկանները ծեծեն, ջարդեն ժողովրդին. Բագրատ Սրբազան. ՈՒՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները