Գրեք, որ ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ ՔՊ-ի Գլխավոր դատախազություն. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներն այս պահին Գլխավոր դատախազության դիմաց են։
«Դատախազությունը պետք է ծառայի պետությանը, բայց այս ընթացքում գլխավոր դատախազը միայն զեկույցներ է ներկայացրե, որի իրավունքը չունի պարզապես ոչ իրավական, ոչ բարոյական առումով։ Զեկույցներ է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Մինչև այսօր որևէ տեսակի գործ՝ սկսած այս շարժման մասնակիցներին գործակալ ու այլ բաներ որակելուց, ոչ մի գործ չի հարուցել չնայած մեր հրապարակային հաղորդումներին։ «Հայաքվեն» հայց է ներկայացրել միակողմանի զիջումների, այս հանցագործության վերաբերյալ։ Դատախազությունն իր ձևական կեցվածքի մեջ, ինչ-որ ընդհանուր բան է ասել։ Ես Կանադայում սա ներկայացրել եմ, հարցրել եմ՝ հնարավո՞ր է, որ Ձեր երկրում գլխավոր դատախազը վարչապետին զեկույց ներկայացնի։ Մարդիկ նայել են ինձ վրա, ծիծաղել են, չեն հավատացել։ Եթե չկա դատախազություն, երկրի լինելությունը մեծ հարցականի տակ է»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով, դատախազությունը պետք է ծառայի հանրությանը, այսօր կարած գործերով քաղկալանավորներ կան՝ Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մալյանը, ոմանց տնային կալանքներ են տվել։
«Բայց որ թքել են մարդու վրա թիկնապահներով, ոչ մի բան։ Մարդկանց հասցեին ամենավերջին հայհոյանքներ տվողների, ականջ ու լեզու կտրող պատգամավորների, քաղաքացու վրա թքողի հանդեպ որևէ գործ հարուցե՞լ եք։ Որևէ քայլ ձեռնարկե՞լ եք։ Որևէ մեկնաբանություն արե՞լ եք։Գրեք, որ ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ ՔՊ-ի Գլխավոր դատախազություն, ծառայություն, ոչ թե դատախազություն»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Հանրապետության հրապարակում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան