ԱԳՆ մոտից բերման է ենթարկվել 16 քաղաքացի
ԱԳ նախարարության շենքի մոտից բերման է ենթարկվել 16 քաղաքացի։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ են առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում Արարատ Միրզոյանի հետ, որպեսզի նրան հարցեր ուղղեն։
Ոչ Միրզոյանը, ոչ էլ ԱԳՆ այլ ներկայացուցիչ չիջավ։ Փոխարենը բազմաթիվ ոստիկաններ հարձակվեցին խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների վրա՝ ուժով հետ մղելով նրանց։
Ոստիկանները ոտքով հարվածներ են հասցրել նաև Բագրատ Սրվազանին, տարածածված տեղեկությունների համաձայն, ծեծել լրագրողներից մեկին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան