Առաջին հերթին ինձ համար սա բարոյական նշանակություն ունի. Սերժ Սարգսյան՝ դատարանի որոշման մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, դատախազությունը կբողոքարկի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի այսօրվա կայացրած որոշումը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, արդարացրեց Սերժ Սարգսյանին, գործով անցնող Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Սերժ Սարգսյանի ու Բարսեղ Բեգլարյանի գույքերի վրա դրված կալանքը վերացվել է։
«Այդպես չէ, որ այս որոշումով ես շատ երջանկացել եմ կամ եթե այլ որոշում լիներ, ողբերգություն ապրեի։ Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաղեմության ժամկետը լրացել էր։
Առաջին հերթին ինձ համար սա բարոյական նշանակություն ունի։ Երկրորդ, եթե առաջին ատյանի դատարանը մեղադրական վճիռ կայացներ, ապա գոյություն ուներ երկրորդ ատյան, վճռաբեկ դատարան, այլ դատական հաստատություններ։ Բոլոր տեղերում պետք է պայքարեինք, գոնե փորձեինք բարոյական վնասը, որ ինձ, մեզ, իմ գործընկերներն հասցրել են, ինչ-որ չափով մեղմենք։ Իհարկե, անհնար է ամբողջովին հետևանքները վերացնել։
Որոշակի նյութական պատասխանատվության խնդիր էր մնում։ Ամբողջ հարցն այն է, որ ես շատ նյութական միջոցներ չունեմ, եղածը բոլորին հայտնի է»,- ասաց Սարգսյանը։
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան