Համոզված ենք՝ արդարացման դատավճիռ կայացնելը նաև դատավորի համար էր դժվար. Սերժ Սարգսյանի պաշտպան
«Այո, սպասելի էր Սերժ Սարգսյանի գործով արդարացման դատական ակտը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, արդարացրեց Սերժ Սարգսյանին, գործով անցնող Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Սերժ Սարգսյանի ու Բարսեղ Բեգլարյանի գույքերի վրա դրված կալանքը վերացվել է։
«Մենք բազմիցս ենք ասել, որ գործում ապացույցներ չկան։ Այս պայմաններում, համոզված ենք, որ արդարացման դատական ակտ կայացնելը նաև դատավորի համար էր բավականին դժվար, բայց փառք ու պատիվ դատավորին, որ կարողացավ այս աներևույթ ճնշման ներքո բարձր պահել դատավորի իր պատիվը և արդարադատություն իրականացնել»,-ասաց փաստաբանը։
Ըստ նրա, այս դատական գործը ցույց տվեց, որ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը դեռևս վերջնականապես մահացած չէ և շանսեր կան, որ Հայաստանում ամբողջովին կվերականգնվի։
Ա.Մակինյանը համակարծիք է Սերժ Սարգսյանի հետ, որ դատախազությունը կբողոքարկի դատական ակտը, հակառակ դեպքում դատախազությունը կարող էր հրաժարվել մեղադրանքից։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին հերթին ինձ համար սա բարոյական նշանակություն ունի. Սերժ Սարգսյան՝ դատարանի որոշման մասին
- Դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան