ԱԳՆ-ի մոտից ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ
Այսօր ԱԳՆ մոտից բերման ենթարկված ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ: Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
«Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ:
Նրա նախնական ձերբակալման 6 ժամը լրացել է: Դրանից հետո նրան կարող էին պահել միայն ձերբակալման որոշման առկայությամ դեպքում: 6 ժամը լրանալուց հետո ձերբակալման որոշում չկա, սակայն նրան ազատ չեն արձակում»,- հայտնում են շարժումից։
Աշոտ Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը հայտնում է, որ հայրիկին տեղափոխում են ձերբակալվածներին պահելու վայր։
Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի էջից
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Ձերբակալվել է ԱԳՆ-ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով
- Ստեղծվել է քննչական խումբ, արագացված կերպով աշխատում են, արդեն 29 անձ ձերբակալված է․ փաստաբան
- Լարված իրավիճակ՝ ԱԳՆ դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Ոստիկանությունն ուժով հեռացնում է բողոքի ակցիայի մասնակիցներին ԱԳՆ շենքի մոտից
- ԱԳՆ դիմաց լարված իրավիճակ է
- Բագրատ Սրբազանը պահանջում է ԱԳՆ-ից իջնեն ու բացատրություններ տան