Բագրատ Սրբազանը պահանջում է ԱԳՆ-ից իջնեն ու բացատրություններ տան
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակցիները շարունակում են մնալ ԱԳ նախարարության շենքի դիմաց։ Սրբազանը պահանջեց, որ նախարարությունից իջնեն ու պատասխանեն իրենց հարցերին։
«Եթե չիջավ նախարարը կամ որևէ մեկը, մեր պահանջը նախարարն է, և մեր հարցերին չպատասխանեցին, ամրագրում են, որ հետո չասեք ձեզ վիրավորում ենք, լավ ենք անում, ձեզ վիրավորում են Թուրքիան, Հեյդարի որդին, իրենց Միլի մեջլիսի պատգամավորներ, կուլ եք տալիս, էս ժողովրդի վիրավորնքը կուլ չե՞ք տալու։ Լավ էլ կուլ եք տալու։ Էն էլ ինչ ձևի»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց՝ հստակ է դրված պահանջը, պետք է իջնել ու պատասխանել, ինչպե՞ս են արձագանքելու Խոջալուի վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, ինչ են պատասխանելու Հայաստան զորք մտցնելու մասին Թուրքիայից հնչած հայտարարությանը, Միլի Մեջլիսի պատգամավորների՝ ձեզ ուղղված վիրավորանքներին պատասխան տալո՞ւ եք, թե՞ ոչ։
«ԱԳՆ-ում նորմալ մի քանի դիվանագետներ են մնացել, որոնք խեղճ ու կրակ մի անկյուն քաշված չգիտեն՝ ինչ անեն։ Ձեր դեսպաններն էլ չգիտեն՝ ինչ անեն, նրանց գործունեությունն էլ դարձել է անհասկանալի մի բան, դարձել է տուրիզմ, գնալու ես լավ երկիր, էսօր դիվանագետներին էլ եք այդ վիճակի հասցրել։ եթե չեք իջնելու, ուրեմն գործակալ եք, ու ծառայում եք նրանց։ Ավելին ասեմ, ՄԱԿ-ի ամբիոնի մոտ Ձեզ նվաստացրել է Ձեր ղեկավարը, բոլոր ներկայացուցիչների մոտ»,-ասաց նա։
Նրա խոսքով, եթե չիջնեն ու հարցերին չպատասխանեն, ապա կհամարեն, որ ԱԳՆ-ում սպասարկում են թուրք-ադրբեջանական գործակալալան ցանցին, կմնա միայն փաստաթղթերը ստուգել։
Սրբազանը միաժամանակ կասկած հայտնեց, որ նախարարը շենքի հետևի մուտքից ճողոպրելու է, ինչպես երեկ եղավ կառավարության շենքում։
Հարակից հրապարակումներ`
- Կասկածներ ունենք, գրավոր ներողություն խնդրել ուղարկել են Բաքու. Բագրատ Սրբազան
- Գրեք, որ ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ ՔՊ-ի Գլխավոր դատախազություն. Բագրատ Սրբազան
- Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան