Վախկոտն ասել է՝ ոստիկանները ծեծեն, ջարդեն ժողովրդին. Բագրատ Սրբազան. ՈՒՂԻՂ
ԱԳՆ-ից փոխանցել են, որ հնարավոր չէ ընդունել Բագրատ Սրբազանին։ Այս մասին հայտարարեց ոստիկանության ներկայացուցիչ Ղազարյանն ու հորդորեց՝ բախման չտանել։
Այս հայտարարությանը հետևեցին սուլոցներ, բացականչություններ։
«Ուրեմն ուշադիր լսեք, պարոն Ղազարյան, բախումն էլ է ձեր ուսերին, պատասխանատվությունն էլ։ Հիմա ներքին տեղեկություններ են գալիս մեզ, որ էն վախկոտը հրաման է տվել, որ էս ժողովրդին ծեծեք, ջարդեք ու տուն ուղարկեք»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նա առաջարկեց ներկաներին գնալ ու հսկել հետևի մուտքը. «Փախնում են, ժողովորդ»։
Սրբազանը հիշեցրեց՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն ամիսներ շարունակ Բաքվի բերդերում են, միջազգային որևէ կառույցում նրանց հարցը բարձրացրել եք, մի բառ խոսել եք նրանց մասին։
«Բա նրանց հացն ես կերել, արրատ Միրզոյան, ամենաճոխ խնջույքներն եք արել, էլ չեմ ասում, օղիները, որ խմել եք, հարբել եք, ձեզ քարշ են տվել, տարել։ Մի բառ խոսե՞լ եք էդ մարդկանց մասին։ Իջեք ասեք, խոսել ենք»,-ասաց նա։
Դիմելով ոստիկաններին՝ Սրբազանն ասաց, տեղեկութուններ են հասել, որ նրանց ուզում են ստիպել, որ ժողովրդին ծեծեք։
«Ոչ մի բառ չենք չափազանցնում։ Իմ ասածները հերքման ենթակա չեն։ Աչքովս տեսել եմ Իջևանում, ինչ է արել։ Հիմա ոստիկաններ ջան, որոշեք, էդ հրամանաին ենթարկվո՞ւմ եք, թե չէ։ Էդ Փադիշահը բստահ եմ, հիմա Արարատի հետ ուղիղ կապով խոսում է, հրամաններ է տալիս, ճղում է իրան, հայհոյում է, առավել քան վստահ եմ»,-ասաց Սրբազանը։
Նա նշեց, եթե Արարատ Միրզոյանը կամ որևէ այլ մեկը չիջնի, իրենք են բարձրանալու, թող ոստիկանությունն էլ մտածի, ոնց է իրեց ուղեկցելու։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան