ՈՒՂԻՂ․ Եթե մահը չի՛ վախեցնում, ոչ մի կալանք էլ չի՛ վախեցնի, ուզո՞ւմ եք իմ ոտքով գնամ կալանավայր․ Բագրատ սրբազան
Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ Բագրատ սրբազանն ամփոփում է շարժման օրը, անդրադարձավ նաև շարժման անդամների նկատմամբ քրեական գործեր հարուցելուն, նշեց, որ նպակատը՝ վախեցնելն է և անհասկանալի ծրագրերով քրեական գործեր հարուցելն է։
«Ինչո՞ւ են քրեական գործեր հարուցել։ Ասեմ ՝ շատ պարզ է, որպեսզի բնութագրեն «զանգվածային անկարգություն», հետո դնեն պատասխանատուների վրա, իրենց պատասխանատուներից մեկն եմ կամ պատասխանատուն եմ, և գան ձերբակալեն, տանեն ու քրեական գործ հարուցեն։Ախորժակներիդ՝ քացախ, ուզում եք ձերբակալեք, ինչ ուզում եք արեք, դուք պետք է ճշմարտության դիմաց պատասխան տաք։ Ինչ գնով ուզում է լինել, պետք է պատասխան տաք։ Դա անխուսափելի է»։
Սրբազանը նշեց, որ ով այս իշխանության օրոք չի կալանավորվելու, վաղը պետք է պատասխան տա,թե ինչու չի եղել։
«Պատիվ է մեզ համար՝ և կալանավայրում, և բանտում լինելը, մեկ օր կամ հարյուր տարի։ Եթե մահը չի՛ վախեցնում, ոչ մի կալանք էլ չի՛ վախեցնի, ուզում եք ՝ 5000 հոգի բռնեք։ Ուզո՞ւմ եք իմ ոտքով գնամ կալանավայր, խնդիր չկա, դուք ով եք ընդհանրապես»
Սրբազանը նաև նշեց, որ այսօր երկրորդ գործընթացը պետք է սկսել և դիմեց քաղական ու հասարակական գործիչներին։
«Ով ձեռքերը ծալած նստեց՝ նա խրամատում չի։ Քաղաքական կուսակցություններ կլինեն, ՀԿ-ներ, մեծ ու փոքր խմբեր, ձեր այդ քննարկումները մի կողմ թողեք, ձեր ստատուսները մի կողմ թողեք, լծվեք այս պայքարին, բոլորին նորից եմ հրավիրում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան