Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
«Այդ մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ոչ թե ճիշտ այլ ճշտագույն ճանապարհի վրա ենք»,-երթի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ մեկնաբանելով ադրբեջանական փորձագիտական շրջանում շրջանառվող կարծիքը, թե Ադրբեջանը պետք է հատուկ նշանակության ուժեր ուղարկի Հայաստան՝ Սրբազան սարժման դեմ։
Նա հայտնեց, որ Փաշինյանին աջակցության այդ կոչերը Սրբազան շարժմանը հետ չեն պահելու պայքարից։
Բագրատ Սրբազանն արձագանքեց իշխանական քարոզչամեքենայի տարածած այն հայտարարությանը, թե շարժումը ցանկանում է քաղաքացիների արյունը հեղել։
«Ես միշտ ասել եմ, որ իրենք թող հայելի դնեն և տեսնեն, թե իրենք միշտ ինչպիսի արյուն են հեղել և ում արյունն են հղում թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր, թե՛ բարոյական։ Արյունն էլ, ամեն ինչն էլ իրենց վրա է և այս ամբոջը դրա վկայությունն է»,-հայտարարեց Սրբազանը։
Պատասխանելով իրեն ոստիկանական օպերատիվ ծառայությունների ուժեղացված հետևելու մասին հարցին՝ Սրբազանն ասաց, որ նախորդ օրը օպերատիվ ծառայողներից ոչ ոք չի եղել իր շրջակայքում։
«Գիշերը մի հոգի փախել է, այսօր առավոտյան մեկ հոգու բացահայտել ենք։ Տղան եկել, ասել է, որ ուղղակի ծառայություն է իրականացնում։ Օրհնություն է խնմդրել, օրհնել եմ, բայց նաև ասել, որ եթե չեն կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում, այդ հալածանքը միշտ լինելու է և պետք է ծառայեն պետությանը, ոչ թե անձին»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Հանրապետության հրապարակում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը օրը սկսում է Սուրբ Աննա եկեղեցու բակից
- Բագրատ Սրբազանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին