Բերման ենթարկվածների թիվը դարձավ 26
ԱԳ նախարարության շենքի դիմացից խաղաղ անհնազանդության ակցիայի ընթացքում ոստիկանության բաժին բերման ենթարկվածների թիվը դարձավ 26։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Ավելի վաղ հայտարարվել էր 16 բերման ենթարկվածի մասին։
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում Արարատ Միրզոյանի հետ, որպեսզի նրան հարցեր ուղղեն։
Ոչ Միրզոյանը, ոչ էլ ԱԳՆ այլ ներկայացուցիչ չիջավ։ Փոխարենը բազմաթիվ ոստիկաններ հարձակվեցին խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների վրա՝ ուժով հետ մղելով նրանց։
Ոստիկանները ոտքով հարվածներ են հասցրել նաև Բագրատ Սրվազանին, տարածածված տեղեկությունների համաձայն, ծեծել լրագրողներից մեկին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան