«Հրապարակ». Իշխանության դիրքերը խիստ խարխլված են` անկախ շարժման թափից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին օրերին տարբեր կալիբրի պաշտոնյաներ կամուրջներ են փնտրում՝ Բագրատ սրբազանի հետ հարաբերություններ հաստատելու, նաև իրենց համակրանքը և աջակցության պատրաստակամությունը նրան փոխանցելու համար։ Կան տեղեկություններ, որ հատկապես իրավապահ համակարգում, անգամ ԱԱԾ տարբեր օղակներում «դոշ են թափ տալիս» Նիկոլ Փաշինյանից և ուշի-ուշով հետևում են հակաիշխանական շարժման ընթացքին և անհամբեր սպասում նրա հաջողություններին։
Թվում է, թե շարժումը լայնածավալ չէ, և իշխանությունն էլ շարունակ խոսում է դրա մարելու մասին, բայց բանն այն է, որ իշխանության դիրքերը խիստ խարխլված են` անկախ շարժման թափից, և այն հազիվ երերում է` ամեն մի հուժկու հարվածից ընկնելու պատրաստ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։