Նախկին դեսպանը՝ գործընկեր դիվանագետներին. Ձեզ համար եկել է ճշմարտության պահը
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, որ մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարին, բարձրախոսով դիմեց ԱԳ նախարարության շենքի պատերի ներսում, տարբեր երկրներում աշխատող իր նախկին գործընկերներին, որոնք դիվանագիտության մեջ երկար ճանապարհ են անցել։
«Ձեզ համար եկել է ճշմարտության պահը, դուք պետք է ինքներդ ձեզ հարց տաք, ո՞ւմ հետ եք դուք՝ ՀՀ ազգային շահերը պաշտպանելո՞ւ, այնպիսի դիվանագիտության կողմնակից եք, որը մեզ բերելու է արժանապատիվ խաղաղություն, և կարող է բերել, թե՞ այսպիսի ստորացված, նվաստացված, անարժանապատիվ մուրացկանի կարգավիճակով բանակցություններ ի սեղանի շուրջ նստել ու վիզներդ ծուռ նայել, թե ինչպես ու ինչ հրահանգներ պետք է գան տարբեր կենտրոններից։ Ես ուզում եմ ձեզ ասել, ընկերներ, դա դիվանգիտություն չի, որը դուք անում եք։ Լինել պետական ծառայող, չի նշանակում լինել ծառա, ծառա վարչակազմին, ծառա որևէ իշխանությանը։ Դուք պետք է որոշում կայացնեք»,-ասաց Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կասկածներ ունենք, գրավոր ներողություն խնդրել ուղարկել են Բաքու. Բագրատ Սրբազան
- Գեղամյան. Թուրքիայում հասկանում են, որ Հայաստանում ազգային ուժերի վերադարձի արդյունքում իրենք կզրկվեն հնարավորություններից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները