Ես ինքս ինչ-որ մի պահի փաստաբան եմ աշխատելու. Ռուստամ Բադասյան
«Ես ինքս ինչ-որ մի պահի այդ ոլորտում եմ աշխատելու, փաստաբան եմ աշխատելու։ Ցավով պետք է նշեմ, որ ոլորտում հարկային կարգապահությունը շատ վատ բաների մասին է խոսում »,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով փաստաբանական գործունեության մասով հարկերի ավելացման կառավարության նախաձեռնությանը վերաբերող Արծվիկ Մինասյանի հարցին։
Փաստաբաններն ներկայում վճարում են միայն 5 % շրջանառության հարկ, և նոր փոփոխություններով կվճարեն 18 % շահութահարկ և 20 % ավելացված արժեքի հարկ։
«Եթե անգամ փաստաբաններն են հարկերից խուսափում, կամ խորհրդատվական բլոկում գործունեություն իրականացնողները՝ հաշվապահները, որոքն էլ խորհուրդ են տալիս, թե ինչպես խոսափել հարկերից, ապա խնդիր կա»,-ասաց Բադասյանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մտահոգություն հայտնեց, որ փաստաբանական գործունեության հարկման ներդրվող համակարգը ֆինանսակ անհաղթահարելի պայմաններ է ստեղծում և բազմաթիվ քաղաքացիներ զրկվելու են իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։
Նա հարցրեց, թե արդյոք այդ օրինագիծը չի վերանայվելու մինչև հիմնարար կարգավորումներ տալը։
Հայտնելով, որ այդտեղ հարկային կարգապահության խնդիր կա՝ Բադասյանն ասց, որ հարկման համակարգը պետք է լինի ընդհանուր՝ ողջ խորհրդատվական բլոկի համար և Փաստաբաններին չպետք է առանձնացնել։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
- «Ժողովուրդ». Փաստաբանները կդիմե՞ն ՄԻԵԴ
- Փաստաբանները համաձայն չեն փաստաբանական ծառայություններից շրջանառության հարկը 5 %-ի 10 % դարձնելու օրինագծի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները