Ստեղծվել է քննչական խումբ, արագացված կերպով աշխատում են, արդեն 29 անձ ձերբակալված է․ փաստաբան
Այսօր տեղի ունեցավ հերթական խտրական արդարադատության դրսևորումը։ Այս մասին սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Ստեղծվել է քննչական խումբ, արագացված կերպով աշխատում են, արդեն 29 անձ ձերբակալված է։ Վերջին չորս տարիներին անընդհատ բախվում ենք խտրական անարդարությանը, այսօր ցցուն կերպով տեսանք,թե ինչ է կատարվում»,- նշեց նա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ կա 29 ձերբակալված, որոնցից 25-ը՝ Կենտրոնի, 4-ը՝ Շենգավիթի ոստիկանական բաժիններում։
«Ունենք 7 վիրավոր անձ, որոնք ոստիկանների գործողությունների հետևանքով բավականին ծանր վիրավորում են ստացել։ Բոլորը ծանր ու միջին վիրավորում ունեն։ Ինչն է հետաքրքիր։ Մենք տեսանյութում տեսնում ենք, որ ինչ-որ առարկաներ, շշեր են նետվում ոստիկանների ուղղությամբ և անմիջապես սկսում են գործողություն անել։ Բայց գործողությունն արվում է ոչ թե այն մարդկանց նկատմամբ, որոնք շշեր էին նետում, այլ սրբազանի մոտ կանգնած մարդկանց նկատմամբ։ Պարզ է չէ, որ սա սադրանք է, ակնհայտ սադրանք»,- ասաց Սերգեյ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դու խոստացար, բայց ձեռքդ չկտրիր, բարոյական իմաստով՝ մենք ենք կտրելու այդ ձեռքը․ Բագրատ սրբազան
- ՈՒՂԻՂ․ Եթե մահը չի՛ վախեցնում, ոչ մի կալանք էլ չի՛ վախեցնի, ուզո՞ւմ եք իմ ոտքով գնամ կալանավայր․ Բագրատ սրբազան
- Ես ոչ մի վայրկյան չեմ զղջում դրա համար ․ Բագրատ սրբազան
- Այս շարժումը դերասանների, դիտորդների համար չէ, կհանդիպենք 19։00-ին. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան