Լռում են, որովհետև անհամաչափ սատարումն են հայտնում այս իշխանություններին․ Սարգսյանը՝ իրավապաշտպաններին ու միջազգային կառույցներին
«Ձեր հարցի մեջ որոշակի միտում եմ տեսնում»,- դատական նիստից հետո լրագրողի հարցին, թե իրավապաշտպանները քննադատում են ոստիկանական բռնությունները, Ձեր իշխանության օրոք ևս իրավապաշտպանները քննադատում էին ոստիկանական գործողությունները, տարբերություն տեսնո՞ւմ եք, արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մեր ժամանակ որոշ դեպքերում էին քննադատում, հիմա բոլոր դեպքերում են քննադատո՞ւմ։ Այո, եղել են, բայց չեք կարող մի դեպք ասել, երբ մեր ոստիկանները կիրառել են անհամաչափ ուժ և դրա արձագանքը չի եղել։ Երկու-երեք դեպք է եղել անհամաչափ ուժի կիրառման, որոնք տարիներ շարունակ միշտ հնչեցվել են՝ և՛ ներսից, և՛ դրսից»։
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ իրենց իշխանության ժամանակ բացառված էր, երբ պատգամավորին ծեծի ենթարկեին ու քրեական գործ չհարուցվեր։
«Ես չեմ ասում, որ մեր ժամանակ չի եղել դեպքեր, երբ ծառայողական քննություններ են անցկացվել և ոստիկանության ներսում կողմնապահություն չի եղել, բայց այդպիսի դեպք, երբ չհարուցվի քրեական գործ, չի եղել»,- ասաց նա։
Թե ինչու են հիմա լռում իրավապաշտպանները, միջազգային այն կառույցները , որոնք ժամանակին գերակտիվ մասնակցել են նույնիսկ դատական նիստերին, Սերժ Սարգսյանն ասաց․
« Լռում են, որովհետև անհամաչափ սատարումն են հայտնում այս իշխանություններին։ Մեզ էլ էին սատարում ահագին հարցերում, բայց հիմա անհամաչափ է այդ սատարումը, որովհետև այս խնդիրը զուտ ներքաղաքական չէ, նաև գեոպոլիտիկ է»։
ՀՀ երրորդ նախագահը նաև շեշտեց, որ սատարում են «Սրբազան պարյաքրին»։ «Միշտ հաղթում է ամուրն ու կամք ունեցողը, եթե բոլորս կարողանանք կամք դրսևորել, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Համոզված ենք՝ արդարացման դատավճիռ կայացնելը նաև դատավորի համար էր դժվար. Սերժ Սարգսյանի պաշտպան
- Գրեթե 100 տոկոսով վստահ եմ՝ նոր իշխանությունները կարողանալու են հարցն ապօրինի ճանապարհից բերել օրինական դաշտ. Սերժ Սարգսյան
- Առաջին հերթին ինձ համար սա բարոյական նշանակություն ունի. Սերժ Սարգսյան՝ դատարանի որոշման մասին
- Այս ակցիաները նրա համար են, որպեսզի այդ ստորագրողներն այլևս այդ իրավունքը չունենան. Սերժ Սարգսյան
- Դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները