Հուսով եմ՝ էլ երբեք ստիպված չենք լինի ամիսներով աշխատած համերգներ հետաձգել. Սիրուշո
«Հաշվի առնելով մեր երկրի ներկայիս մթնոլորտը՝ Ռուսաստանի հյուրախաղերը որոշվեց տեղափոխել հոկտեմբեր ամիս: Ցանկանում էինք ընդամենը մի քանի շաբաթով հետաձգել, սակայն հուլիսից սկսած այլ պլանավորված համերգներ և ելույթներ ունեմ»,-գրում է Սիրուշոն։
Նրա խոսքով, միակ հնարավոր ամենամոտ ամիսը ստացվեց հոկտեմբերը:
«Ռուսաստանում բնակվող սիրելի հայրենակիցներ, անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը և խոստանում, որ այն տեղի կունենա և կլինի անմոռանալի: Հուսով եմ շուտով այնպես կլինի, որ էլ երբեք ստիպված չենք լինի ամիսներով աշխատած համերգներ հետաձգել ու ծրագրեր փոխել... »,-նշում է երգչուհին։