Վրաստանի վարչապետը հայտարարել է արտասահմանյան ՀԿ-ների կողմից հեղափոխություն սկսելու փորձերի մասին
ԱՄՆ-ից ֆինանսավորվող վրացական ոչ կառավարական կազմակերպությունները փորձում էին երկրում հեղափոխություն իրականացնել։ «ՌԻԱ նովոստի» փոխանցմամբ լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Հասարակական կազմակերպությունները, այդ թվում ԱՄՆ-ից ֆինանսավորվող, կանգնեցին հեղափոխական հարթակում, երբ պահանջում էին կառավարության հրաժարականը... Հեղափոխության երկու փորձ եղավ, անցած շաբաթների ընթացքում երրորդ փորձն էր, սա նշանակում է, որ վրաց-ամերիկյան հարաբերությունները պետք է առողջացվեն, դրանք վերանայում են պահանջում, դա բխում է վրաց ժողովրդի և ամերիկյան ժողովրդի շահերից»,-ասել է Կոբախիձեն։
Հարակից հրապարակումներ`
- Կոնգրեսը հիասթափված է Վրաստանում «ռուսական ոճով» օրենքի ընդունումից
- Վրաստանի խորհրդարանը 84 ձայնով հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն՝ բողոքի ալիքի ֆոնին
- Freedom House-ը դատապարտում է Թբիլիսիում ցուցարարների դեմ բռնությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան