Ֆուտզալի Հայաստանի հավաքականը բավական բարդ խմբում է հայտնվել. Նազարեթյան
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում մայիսի 30-ին տեղի է ունեցել ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի հիմնական փուլի վիճակահանությունը։ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հայտնվել է 6-րդ ընտրական խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ-ին մեկնաբանել է վիճակահանության արդյունքները․
«Բավական բարդ խմբում ենք հայտնվել։ Մրցակիցները, իրոք, ուժեղ են։ Գիտեինք, որ հիմնականում փուլում թույլ մրցակիցներ չեն լինում։ Ղազախստանը Եվրոպայում իր վարկանիշով երրորդ ընտրանին է․ մյուս երկուսը նույնպես բավական լավ հավաքականներ են, բայց մենք ունենք ուժեղ ընտրանի և փորձելու ենք ամեն ինչ անել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու համար»:
Հիմնական փուլի տասը խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։
Հիմնական փուլի հանդիպումները կայանալու են 2024 թվականի դեկտեմբերի 9-ից 2025 թվականի ապրիլի 16-ը ընկած ժամանակահատվածում։ Մանրամասն խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան