Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի Մանկապատանեկան «ՏաԼույս» երգչախմբի ժամը 14։00-ին Գյումրու Թատերական հրապարակում պետք է ելույթ ունենար Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված, սակայն համերգի ժամը ԿԳՄՍ նախարարության կողմից փոխվել է, իսկ այդ ժամին երեխաները պատրաստ չէին եղել բեմ դուրս գալ։
«Համերգը չի կայանալու։ Մշակույթի նախարարությունը, ի մասնավորի փոխնախարար Դանիել Դանիելյանի, հրապարակային ներողություն կխնդրի իր արածի համար։ Երեխաները, նրանց ծնողները գալու էին Տավուշից, սակայն վերջին օրով վերջին ժամին ժամը փոխել են նախարարությունից։ Ասել են 12։00-ին։ Երեխաները, ծնողները Տավուշից էին գալիս, պատրաստ չէին այդ ժամին բեմ դուրս գալ, մենք էլ Երևանից էինք գալիս։ Իրենք ամեն ինչ քաղաքականացրել են։ Դանիել Դանիելյանն ասել է՝ քաղաքական միջոցառում չէ»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով պետք է ներկա լիներ համերգին։
«Հրապարակային ասում եմ՝ Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես քո արածի համար, այլապես համբերում եմ, բան չեմ ասելու։ Պետք է ներողություն խնդրեք երեխաներից, ծնողներից։ Ո՞ւմ պատվերն է նա կատարում։ Շառլ Ազնավուրի հիմնադրամն է պայմանագիր կնքել մեր երգչախմբի հետ դեռ ամիսներ առաջ։ Պետական գումար ասածն էլ մեր տված գումարներն էլ, ո՞վ ես դու։
Խելագարվելու բան է, ինչու այս երեխեքին քաղաքականացրեցիք, այ քնքուշներ»,- ասել է Բագրատ Սրբազանը։
Ըստ Բագրատ Սրբազանի, որոշել են ժամը փոխել, որպեսզի իրենք՝ Երևանից ավտոերթով եկողները, ներկա չլինեն։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթն արդեն Գյումրիում է
- Լանջիկում աղ ու հացով են դիմավորել Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը
- Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանն ավտորթով այցելում է Գյումրի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին