Փաստում ենք՝ մեր պայքարը ոչ միայն չի մարել, ամեն օր նոր հաջողություններ ենք արձանագրում. Դանիելյան
Գյումրու թատերական հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից մեկնարկեց տերունական աղոթքով։
Շարժան անդամ, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց գյումրեցիներին լավագույն ընդունելության համար։
«Մենք պայքարը շարունակում ենք, բոլոր նրանք, ովքեր ասում են պայքարը մարել է, մարդիկ հոգնել են, այդպիսի բան չկա։
Մենք փաստում ենք՝ մեր պայքարը ոչ միայն չի մարել, ամեն օր նոր հաջողություններ ենք արձանագրում, մեր արժանապատիվ հայրենակիցները միասնում են, նահանջի տեղ չունենք, գնալու ենք առաջ միասին, ուս-ուսի տված»,- ասաց Գ. Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթն արդեն Գյումրիում է
- Գետնի վրա ընկած Սրբազան հորը ոտքերով հարվածել են, սարկավագներին՝ դաժան ծեծել. Գառնիկ Դանիելյան
- Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանն ավտորթով այցելում է Գյումրի
- Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են մոտեցել, որոնք ՔՊ-ականների բարեկամներ են, մոտ ազգականներ, որոշակի ինֆորմացիա են մեզ փոխանցել․ Գառնիկ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան