ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյեց․ Թովմաս Առաքելյանը մանրամասներ պատմեց
«ՏաԼույս» մանկական երգչախմբի պրոդյուսեր, ուրուրակիր Թովմաս Առաքելյանի հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հոգևորականի զգեսը համարել է «դերյա»։
Թովմաս Առաքելյանը պատմեց. «Ունեցել ենք պայմանագիր Ազնավուր հիմնադրամի հետ, պետք է ապահովենք ելույթ Գյումրիում ժամը 14։00-ին, երեխաները երգելու էին Ազնավուրի երգերը, որի վրա աշխատել ենք մոտ 3 ամիս շարունակ։
«Հանկարծ զանգում է ԿԳՄՍ փոխնախարար ներկայացող պատասխանատու Դանիել Դանիելյանը և անշնորհք կերպով ասում է՝ կես ժամից պետք է ելույթ ունենաք։ Ես իրենց ասել եմ պետբյուջեից եք սնվում ու այս երկրում իշխանություն չունեք։
Երբ եկա դեպքի վայր, դեմագոգիան շարունակվել է։ ԿԳՄՍ պատասխանատուն իմ հոգևորականի զգեստն անվանել է «դերյա»՝ «եկել, պրոդյուսեր ես ներկայանում, էդ դերյադ հանի, նոր խոսա»։ Ես իրեն ասել եմ, որ անշնորհք ես ու անդաստիարակ, քանի որ հոգևորականի զգեստը ծաղրելն անդաստիարակություն է, սրբապղծություն։
Հետո հայհոյում է ականջիս։
Այնուհետև ասում է՝ դու ինձ վիրավորել ես, բերելով այն դաշտ, որ ես իրեն անդաստիարկ եմ ասել, և ինքն էլ ի պատասխան ինձ հայհոյել է»,- ասաց Թ. Առաքելյանը։
Հիշեցնենք, որ Գյումրու Թատերական հրապարակում այսօր ժամը 14:00-ին նախատեսված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի ժամանակ ելույթ պետք է ունենար նաև Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախումբը՝ խմբավար Մարիա Գալստյանի գլխավորությամբ:
Գյումրի էր մեկնում նաև Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը՝ ունկնդրելու համերգը: Միջոցառումը չեղարկվել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի պահանջով:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունները որոշել են «ՏաԼույս» երգչախմբի համերգը քաղաքականացնել. Բագրատ Սրբազան
- Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթն արդեն Գյումրիում է
- Լանջիկում աղ ու հացով են դիմավորել Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան