«Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լևոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ դատավոր Հարություն Մանուկյանը պետք է հրապարակեր ՀՀ նախկին ոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով վճիռը, սակայն այն հետաձգվել է և կհրապարակվի հունիսի 3-ին։ Պարզվում է՝ այս վճռից առաջ ԲԴԽ-ն, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի պատրաստած ֆիլմի հիման վրա, դատավոր Հարություն Մանուկյանի վերաբերյալ կարգապահական վարույթ էր հարուցել ու օրեր առաջ կարգապահական վարույթը կարճել է, ու չի բացառվում, որ վարույթի կարճմամբ իշխանությունները ակնկալում են նախկին պաշտոնյաների մասով իրենց համար ցանկալի որոշումներ ստանալ դատավորներից. ուստի չի բացառվում՝ Լևոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի։ Դատական համակարգում վստահ են՝ 8-9 տարվա ազատազրկումն անխուսափելի է։
Հիշեցնենք, որ 2018 թվականի «հեղափոխության» օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու առիթով հարուցված քրեական գործով է նա մեղադրյալի աթոռին: Օրեր առաջ Երանոսյանն իր վերջին խոսքն ասաց դատարանում։ Մեղադրող դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկում։ Դատավոր Հարություն Մանուկյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էականորեն վնասել են քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը, վկայակոչելով Երանոսյանի ցուցմունքը, փոխանցել էր՝ հեղափոխության օրերին Երևանի թե՛ Բաղրամյան պողոտայում, թե՛ Արցախի փողոցում ստեղծված իրադրությունն այնպիսին էր, որ կային հատուկ միջոցներ կիրառելու պայմաններ, հիմքեր, և այդ միջոցները կիրառվել են։ Հավելենք, որ նույնպիսի միջոցներ կիրառվել են ներկա իշխանության օրոք նաև անցած տարի սեպտեմբեին՝ կառավարության դիմաց, սակայն որևէ պատիժ ու քրգործ չկա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան