Քաղաքական 17:35 01/06/2024 Հայաստան

Թուրքիան ու Ադրբեջանը նաև մշակութային ցեղասպանության ընթացքում կիրառվող գործիքակազմի արտահանողներ են. Ավանեսով

Վերջերս Բաքվի բազմամշակութային միջազգային կենտրոն կառավարական կազմակերպության գործադիր տնօրենը գրառում էր կատարել՝ հայտնելով, որ այդ կենտրոնի և Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ Վարշավայում մեկնարկել է երկուշաբաթյա ցուցահանդես, որտեղ ներկայացվում են լուսանկարներ, այսպես ասած «Ադրբեջանի  քրիստոնեկան մշակութային ժառանգության հետ կապված, ի մասնավորի Ղարաբաղի աղվանական մշակութային ժառանգությունը»։

Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ սա պաշտոնական ձևակերպումն է, բայց ի՞նչ է կատարվում։

«Հստակորեն նշենք, որ տվյալ պարագայում մենք  գործ ունենք բռնազավթված Արցախի հայկական եկեղեցիների և պատմամշակութային այլ հուշարձանների հետ, որոնք Բաքվի քարոզչամեքենան ներկայացնում է որպես աղվանական։ Ցուցահանդեսի որոշ լուսանկարներ,  որոնք հրապարակված են, ուսումնասիրելիս տեսնում ենք, որ ներկայացված է Ծիծեռնավանքի, Գանձասարի, Ամարասի վանքերի լուսանկարները ի թիվս այլ հուշարձանների։ Այդ ցուցադրության նպատակը իբրև ցույց տալ տարբեր երկրների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին նաև, որ հատկապես Արցախում աղվանական հուշարձանները գտնվում են պետական հոգածության ներքո»,- ասաց Ավանեսովը։

Ըստ նրա,  իրականությունը տրամաբանորեն լրիվ այլ կոնտեքստ ունի. «Ծիծեռնավանքը, որը աղվանական է ներկայացվում, իրականում բռնազավթումից հետո այդ բնակավայրում բազմաթիվ անգամ պետական մակարդակով շոուներ էին կազմակերպում իբրև ուդիական վանական ժառանգորդների ներկայացուցիչների մասնակցությամբ, ներկա էին տարբեր ԶԼՄ-ներ։ Այդ շոուներից մեկի ժամանակ քանդում են Ծիծեռնավանքի եզակի շուրֆը։ Սա այն պարագայում, երբ եկեղեցին ներկայացվում է  որպես աղվանական։

Որպես աղվանական ներկայացվող Վանքասարի եկեղեցուց հանվել է  խաչը, հստակորեն դա երևում է նկարներում։

Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին կրկին ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես աղվանական, չնայած այն հանգամանքին, որ եկեղեցին հիմնահատակ ավերվել է։

Մեկ այլ դեպք. Ջուղայի խաչքարերը, որոնք ադրբեջանական քարոզչամեքենան ևս ներկայացնում է  որպես աղվանական մշակութային  ժառանգության մաս և ոչ թե խաչքար, այլ խաչդաշ, դրանք էլ են ավիրել ու տարածքն օգտագործվում է  ռազմական նպատակներով»։

Հ.Ավանեսովի խոսքով, ադրբեջանցիների թիրախում է տարբեր ժամանակահատվածներում  կառուցված պատմաճարտարապետական հուշարձաններ ևս. հիմնահատակ ավերել են Մեխակավանի, Բերձորի եկեղեցիները։

«Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին «վերականգնման» անվան տակ ոչնչացնում են հայկական հետքը։ Ոչնչացվել են խաչքարեր, գերեզմանոցներ, հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած տղաների հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, հուշահամալիրներ»,- նշեց ադրբեջանագետը։

Բացի հուշարձաններից, թշնամին ոչնչացնում է ամբողջական բնակավայրեր, բնակելի թաղամասեր, պետական ու հասարակական նշանակության կառույցներ, պատմական որոշակի դիմագիծ ունեցող շինարություններ՝ դրանց քարերն օգտագործելով այլ շինարարական նպատակներով։
«Վանդալիզմի բոլոր գործողությունները համակարգվում են Ադրբեջանի նախագահի կողմից,  ոչնչացման գործողություններն ավելի մեծ թափ են ստանում, երբ Ալիևը կամ ռազմաքաղաքական ղեկավարությունից որևէ մեկը պետք է այցելի բռնազավթված Արցախ։

Այս ամենին զուգահեռ միջազգային կազմակերպությունները, հատկապես առանձին մանդատ ունեցող կառույցները, բավարավում են միայն արարողակարգային բնույթի հայտարարություններով, մինչդեռ դրանցով չեն կարող Ադրբեջանին զսպել։ Զսպելու համար հստակ պատժամիջոցներ են անհրաժեշտ կիրառել։

Ոչ միայն հստակ պատժամիջոցներ չեն կիրառվում, որոշ երկրների ղեկավարներ, կազմակերպությունների ղեկավարներ այցելում են բռնազավթված Արցախ,  քայլում են այն վայրերով, որտեղ նախկինում եղել են հուշարձաններ, գերեզմանոցներ, խաչքարեր, մեր հայրենակիցների բնակարանները, այլ հասարակական նշանակության կառույցներ ևս։
Արցախը բռնազավթվել է ու հայաթափվել է  Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով։ Արձանագրենք, որ այս այցերով, անկախ այդ անձանց զբաղեցրած պաշտոնից, ներկայացվող կառույցներից, դառնում են Ալիևի ցեղասպան քաղաքականության հանցակիցը, հավասար կրում են պատասխանատվություն, որը կրում է Ալիևը՝ իրականացնելով Արցախում ցեասպանական գործողություններ։

Համադրելով աշխարհի տարբեր երկրներում հակամարտության գոտիներում տեղի ունեցող վանդալիզմի դեպքերի հետ՝ ակնհայտ է, որ Արցախում իրականացվող այդ մշակութային ցեղասպանությունը մի քանի անգամ գերազանցում է  այդ հատվածներում տեղի ունեցող վանդալիզմի դեպքերից և ընդգրկող աշխարհագրությամբ, և ծավալով։

Ադրբեջանն այս քաղաքականությունը շարունակում է Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացրած մշակութային ցեղասպան քաղաքականությունը։ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն մշակութային ցեղասպանություն իրականացնող երկրներ են, այլ այդ ցեղասպանության ընթացքում կիրառվող գործիքակազմի արտահանողներ։ Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից  իրականացված վանդալիզմի դեպքերը հնագույն քաղաքակրթությունների նկատմամբ, ակնհայտ է, որ դրանք կազմակերպողներն օգտագործում են նույն մեթոդաբանությունը, ինչ օգտագործել և օգտագործում են Ադրբեջանն ու Թուրքիան  հայկական մշակութային ժառանագությունը ոչնչացելիս»,- ասաց ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Մադրիդում առաջին անգամ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը
Մադրիդում առաջին անգամ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը՝ լեգենդար հայ կինոռեժիսորի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
19:48
Որտե՞ղ է հուղարկավորված ամուսինս, չեմ հիշում. Լուսինե Իսրաիլյան
Գրիգորի Իսրաիլյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։
Աղբյուր` Panorama.am
19:28
Վաղ տարիքում օտար լեզուներ սովորելը շատ առավելություններ ունի
Ըստ Եվրոստատի տվյալների, 2022 թվականին ԵՄ-ում տարրական դասարանների աշակերտների 6,5%-ը սովորել է երկու կամ ավելի օտար լեզու։ Եվրանյուզը գրում...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
«Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելու Ազգերի լիգայի հանդիպումներին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:58
Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել է
Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Դանիան դպրոցներում սմարթֆոնների օգտագործման սահմանափակումներ է մտցնում
Դանիան միշտ համարվել է կրթության մեջ թվային գործիքների կիրառման առաջատարներից մեկը, սակայն այժմ առաջիններից մեկն է, ով հեռանում է այս...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների վարկանիշում
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն GiveMeSport-ի վարկածով աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ուսուցչի աշխատանքը պետք է արժևորված լինի ոչ միայն ֆինանսապես․ Ենգիբարյան
Ուսուցչի օրը, ուսուցիչներին նվիրված տոնը նշվում է ամեն տարի սկսած՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ից։ Ուսուցիչների տոնը նշվում է ավելի քան 100...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հրաժարվել են գնել Ալլա Պուգաչովայի ամառանոցը «անճաշակ վերանորոգման» պատճառով
Mash Telegram ալիքը հայտնում է, որ Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկ  թաղամասում գտնող Ալլա Պուգաչովայի ամառանոցի պոտենցիալ գնորդը հրաժարվել է...
Աղբյուր` Panorama.am
17:40
Emirates ավիաընկերությունը ուղևորներին արգելել է օդանավ բերել փեյջեր
Emirates ավիաընկերությունն արգելել է ուղևորներին օդանավում կամ ուղեբեռի մեջ ունենալ փեյջեր և շարժական ռադիոկայաններ։ «Բոլոր...
Աղբյուր` Panorama.am
17:10
Սիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել
Սիրիան ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին և համապատասխան դիմում է ուղարկել։ Այս մասին ասել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա...
Աղբյուր` Panorama.am
17:01
Սաղաթելյան. Այս օրերին ադրբեջանական մամուլը հիստերիա է բարձրացրել՝ դարձյալ թիրախավորելով Դաշնակցությանը
«Այս օրերին նույն հռետորաբանությամբ և նույն թեզերով ՀՀ գործող իշխանությունները և նրանց սպասարկող մամուլը պայքարում են ազգային շահերով առաջնորդվող բոլոր անհատների և կառույցների նկատմամբ»։
Աղբյուր` Panorama.am
16:44
Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական նստավայրում քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության ներկայացուցիչների հետ։...
Աղբյուր` Panorama.am
16:30
Բաքվից արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր այդ հայտարարությամբ Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:...
Աղբյուր` Panorama.am
16:24
«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Այսօր ժամը 12։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Հոլիվուդյան սկանդալ՝ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ ու ներկայությամբ
Վերջերս լուրջ սկանդալ է ծագել ամերիկացի շոու-ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ ռեփեր, պրոդյուսեր, ձեռնարկատեր և միլիարդատեր Շոն Քոմբսի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Թուրքիայում բացվել է Դեմիրալի հուշարձանը, ով Եվրո-2024-ին ցուցադրել է «Գnրշ գшյլերի» ժեստը
Թուրքական Բոլու քաղաքում բացվել է թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի հուշարձանը, որը Եվրո-2024-ի ժամանակ Ավստրիայի դեմ խաղում  թուրքական...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կբարձրանա
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին...
Աղբյուր` Panorama.am
15:24
Խաշթառակ գյուղում «VAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12:38-ին քաղաքացին դիմել է Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Խաշթառակ...
Աղբյուր` Panorama.am
15:11
«Երկրապահի» վերնախավը Նիկոլի հետ է. Ալբերտ Բազեյան
«Գործող իշխանության հեռացումն ընդամենը միջոց է մեր պետության և մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Մենք չենք կարող որևէ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Լիլիթ Գալստյանը ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցության՝ սոցիալիստների և սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Դուբլինում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ...
Աղբյուր` Panorama.am
14:35
Փաշինյանն անընդունելի է համարել վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը...
Աղբյուր` Panorama.am
14:24
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ մեղադրանքների ու աշխատավարձի մասին
Panorama.am-ը բողոքներ է ստացել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների աշխատավարձերի,...
Աղբյուր` Panorama.am
14:11
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կոշի եկեղեցի կտարվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը
Հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում՝  եկեղեցու ուխտի օրվա առիթով մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագին, սկիզբը ժամը...
Աղբյուր` Panorama.am
14:08
Սուրենյանց. Փաշինյանը հույսը դրել է իր աղիներում գտնվող որոշ ուժերի վրա, որոնք հիմա ստորագրահավաքով են զբաղվում
«Պետք է ձևավորվի ընդդիմադիր նոր կենտրոն, որը կկարողանա կոնսոլիդացնել հասարակությանը։ Մեզ պետք է հանրային համերաշխության...
Աղբյուր` Panorama.am
13:43
Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր
Ստամբուլի 10-րդ քաղաքացիական առաջին ատյանի դատարանը թերթում հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ որոնվում են Ստամբուլի Մասլաք շրջանի 548 քմ...
Աղբյուր` Panorama.am
13:34
Ռուսական Դի Կապրիոն ինքնաձիգով լուսանկար է հրապարկել
Ռուս Ռոման Բուրցևը, որը ԶԼՄ-ների կողմից ճանաչվել է հուլիվոըթյան դերասան Լեոնարդ Դի Կապրիոյի «երկվորյակ»-ը, լուսանկար է հրապարակել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ
14:49 04/10/2024

Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}