«Փաստ». Ռեժիմին սպասարկող «ուժայինները» հնարներ են մոգոնում «շեֆի» հրահանգը կատարելու համար
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ցանկացած գնով «Իմնեմնիմի» փոդքասթի գործով մեղադրյալներ նշանակված և դատարանի կողմից ազատ արձակված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին «վերադարձնել մինչև մայիսի 21-ը եղած կարգավիճակին», այսինքն՝ կալանավորել և տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա այս ռեժիմը սպասարկող «ուժայինները» գործիքներ և հնարներ են մոգոնում «շեֆի» հրահանգը կատարելու համար։
Հարցն այն է, որ Սամսոնյանին և Սաղաթելյանին կալանքից ազատ արձակելը ավելացրել է առանց այդ էլ մեծ նյարդայնությունը ՔՊ-ի շարքերում, որոնց հոգեվիճակի վրա բացասական է անդրադառնում ոչ միայն հանրային ակտիվությունը և ծաղրը, որ ուժգնացել են Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման ընթացքում, այլ նաև այն, որ նախկինում ՔՊ-ի և Փաշինյանի շահերն անվերապահորեն սպասարկած մի խումբ «փորձագետներ», որ սերտ կապեր ունեն բրյուսելյան որոշ կառույցների և ամերիկյան որոշակի կազմակերպությունների հետ, արդեն ամսից ավելի է՝ փոխել են հռետորաբանությունը և իրենց բազմահազար լսարանին քարոզում են Փաշինյանի և կառավարության անպիտանության, անգրագիտության և քրոնիկ ձախողակ լինելու մասին:
Մեր տեղեկություններով, ՔՊ-ի շարքերում աճում է խուճապը, քանի որ շատերը լավ հասկանում են, որ նախկին գործընկերների կողմից հնչող, կառավարվող և համակարգված, վիրավորանքների հասնող քննադատությունը վկայում է ոչ միայն պրոեվրոպական ուժերի սեփական խաղը սկսելու մասին (ինչի մասին իրենք իսկ հայտարարում են), այլ նաև այն մասին, որ եվրոատլանտիստները շատ հստակ Հայաստանը ռուսների ծայրագավառ դարձնող արդեն համարում են հենց Նիկոլ Փաշինյանին և որևէ հույս վերջինիս հետ չեն կապում: Այս ամենի ֆոնին ՔՊ-ում օրեցօր ավելի ու ավելի են աճում շփոթն ու փոխադարձ անվստահությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան