Հայաստանն առավել շատ ադամանդ արտահանող երկրների քսանյակում է
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
«2023 թվականին ամենաշատ ադամանդ արտահանող երկիրը` Հնդկաստանն է, որի արտահանումը կազմել է 24.1 մլրդ դոլար, երկրորդ տեղում Արաբական էմիրություններն են, երրորդը` ԱՄՆ-ն: Ուշագրավ է, որ 2023 թվականին Հայաստանը ի հաշիվ ադամանդի վերարտահանման զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը (589մլն դոլար)»։
Մեկ այլ տնտեսագետ՝ Աղասի Թավադյանն ավելի վաղ նշել էր.
«Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է: Մեր տնտեսությունը ոսկու տենդի մեջ է: Հայաստանում ավանդական արտադրությունները կրճատվում են:
Եթե համեմատենք 2024 թվականի առաջին եռամսյակը 2023 թվականի առաջին եռամսյակի հետ ըստ արտահանման խոշորացված ապրանքային խմբերի աճ են արձանագրել հիմնականում` թանկարժեք քարերը և մետաղները (8.7 անգամ), տեքստիլը և կոշկեղենը (42.7%) ինչպես նաև հանքաքարը և խտանյութը ունեցել է վերականգնողական աճ (18.5%):
Մնացած բոլոր ավանդական ապրանքների արտահանումը կրճատվել է` մետաղների և դրանցից արտադրանքի արտահանումը կրճատվել է 2.3 անգամ, տրանսպորտի և տեխնիկայի արտահանումը, որը մեր գնահատականով եղել է վերաարտահանում այլ երկրներից դեպի ՌԴ, կրճատվել է 12.4% տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը (բացառությամբ ըմպելիքների) կրճատվել է 17.0%, ծխախոտը` 6.1 տոկոս, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները` 1.0%, քիմիական նյութերի արտահանումը` 31.0%, իսկ էլեկտրոէներգիան` 35.5%»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է. Աղասի Թավադյան
- Ոսկու և ադամանդի արդյունահանման ցուցանիշից կրկնակի արտահանվում է Հայաստանից, ինչպե՞ս է դա հնարավոր
- Հայաստանից ադամանդի նոր ռեկորդային քանակի արտահանողներն ու ուղղությունները