Հնդկաստանում ջերմաստիճանը հասել է +50-ի, մարդիկ մահանում են
Հնդկաստանում սաստիկ շոգի հետևանքով մահացածների թիվը հասել է 15-ի։ Այս մասին գրում է միջազգային մամուլն ու մանրամասնում, որ այդ երկրի տարբեր նահանգներում գրանցվել է +50 աստիճան տաքություն։ Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնական շրջաններում ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ:
Վերջին 24 ժամվա ընթացքում մի քանի մարդ մահացել է շոգի հետ կապված հիվանդությունների պատճառով։ Անցած հինգշաբթի օրը տասը մահ է գրանցվել Օդիշայի Ռուրկելա շրջանի կառավարական հիվանդանոցում։ Ջերմային հարվածների հետևանքով մահվան դեպքեր են գրանցվել նաև Բիհար, Ռաջաստան և Ջարկհանդ նահանգներից և ազգային մայրաքաղաք Դելիից:
Նշենք, որ այս օրերին Հնդկաստանում անցկացվում են համընդհանուր ընտրություններ, որոնց արդյունքները կհրապարակվեն հունիսի 4-ին: Ընտրական տեղամասերում ծառայություն իրականացնող մի քանի ոստիկաններ անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանք կյանքը փրկել չի հաջողվել։
Շոգի պատճառով սրվել են տարբեր խրոնիկ հիվանդություններ, հիվանդանոցներ ընդունվածների թիվը զգալիորեն ավելացել է։ Հնդկաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը ջերմային հարվածները որակել է «կյանքի համար վտանգավոր», որից տուժածների 40-64%ը մահանում են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին